Գլխավոր Լրահոս

ՎԶԵԲ-ը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

ՎԶԵԲ-ը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ընթացիկ տարում Հայաստանում միայն 2,5% տնտեսական աճ է ակնկալում։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի այս տարվա կանխատեսումը։ «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» նոյեմբերյան զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարում Հայաստանում կարող է արձանագրվել ընդամենը 2,5% տնտեսական աճ։ Սա այն դեպքում, երբ մայիսյան զեկույցում բանկի մասնագետները նշել էին ՀՆԱ աճի 5% ցուցանիշ։

Ըստ ՎԶԵԲ-ի՝ 2014թ. Հայաստանի տնտեսությունը կարող է աճել 3,5%-ով, մայիսին գալիք տարվա համար ակնկալվում էր 4% աճ։

Ըստ զեկույցի, Հայաստանի տնտեսական աճը դանդաղել է տարվա կեսից, ինչը պայմանավորված է ենթակառուցվածքային ծախսերի հետաձգումներով և ռուսական գազի գնի էական աճով։ «Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը կարող է բերել ռուսական գազի գնի նվազման։ Մասնավոր դրամական փոխանցումների ծավալը զգալի է։ Այս ամենի արդյունքում 2014թ. տնտեսական աճի տեմպը կարող է արագանալ»,- նշել են բանկի մասնագետները։

Այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը վերանայել է նաև կառավարությունը։ Այս տարվա բյուջեի հիմքում գործադիրն ամրագրել էր 6,2% տնտեսական աճի ցուցանիշը, նախագահը կառավարության առջև խնդիր էր դրել ապահովել 7% տնտեսական աճ, սակայն Ազգային Ժողով ներկայացրած 2014թ. բյուջեի նախագծի ուղերձում կառավարությունը նշել է, որ ընթացիկ տարում տարի տնտեսական աճը կարող է կազմել 4,1%։

ՎԶԵԲ-ը Ռուսաստանում ընթացիկ տարվա համար կանխատեսել է 1,3% տնտեսական աճ, Վրաստանում՝ 2%-ով, Ադրբեջանում՝ 4,5%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում