Գլխավոր Լրահոս

Դասական օրինակ` ինչպես չի կարելի պատասխանել հարցերին. Լևոն Զուրաբյանը` Դավիթ Սարգսյանին

Դասական օրինակ` ինչպես չի կարելի պատասխանել հարցերին. Լևոն Զուրաբյանը` Դավիթ Սարգսյանին

Լուսանկարը` ՍիվիլՆեթի

Կառավարությունը նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում ներկայացրեց 2014թ. բյուջեի նախագիծը: 

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարց ուղղեց, թե արդյոք կառավարությունը մշակել է որևէ ծրագիր այլընտրանքային էներգիայի զարգացման համար` հաշվի առնելով հանգամանքը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում հայտարարել էր, թե 2013թ. ցածր տնտեսական աճի պատճառներից մեկը գազի գնի և դրա հետևանքով ապրանքների գների բարձրացումն է:

Դավիթ Սարգսյանը նախ թվարկեց մյուս գործոնները, որոնք վարչապետը նշել էր որպես տնտեսական աճի վրա ազդող գործոններ` հավելելով այն միջոցառումները, որոնք կառավարությունը նախաձեռնել է էներգետիկ անվտանգության համար. այն է` էներգետիկ մոդեռնիզացիա և փոքր հիդրոէներգետիկայի ոլորտում հետևողական քաղաքականության իրականացում:

Խոսելով ներդրումների նվազումների մասին` Լևոն Զուրաբյանին հետաքրքեց, թե այդ նվազման վրա ինչ ազդեցություն ունի Հայաստանի` «որպես կոռուպցիոն երկրի ընկալումը, արդարադատության բացակայությունը և բիզնեսի համար շատ վատ միջավայրը»:

Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ տարբեր պատճառներ կան օտարերկրյա ներդրումների նվազման հետ կապված:

«Կապել դրանք ուղղակիորեն կոռուպցիայի մակարդակի և այն բոլոր խնդիրների հետ, որոնք, իհարկե, մեզ մոտ առկա են, չի կարելի: Եվրապարտատոմսերի վերջին տեղաբաշխումը, որն իրականացրեց ՀՀ-ն, նույնպես ներդրողների կողմից ներդրումների իրականացում է ՀՀ-ում: Ներդրողների գնահատականը երկրի միջավայրին, այն ռիսկերին, որ կան երկրում և այլն: Այդ ռիսկերը չեն եղել այնպիսին, որ ներդրողները, օրինակ, հրաժարվեն Հայաստանին ֆինանսավորելուց»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Լևոն Զուրաբյանը Դավիթ Սարգսյանին ի պատասխան արձագանքեց. «Գիտե՞ք, դասական օրինակ ցույց տվեցիք, թե ինչպես չի կարելի պատասխանել հարցերին կամ ինչպես կարելի է խուսափել պատասխանել հարցերին»: Պարտատոմսերի օրինակը Զուրաբյանը համարեց «աբսուրդ և անհեթեթ պատասխան», և նշեց, որ ինքը խոսում էր բիզնեսի մասին:

«Եթե դուք գնահատում եք իմ պատասխանը անհեթեթ, ես ուրեմն շատ լավ եմ պատասխանել: Ես չեմ կարծում որևէ միջազգային ներդրող, որն ունակ է 100 մլն դոլար փող տալ մի երկրի, որտեղ ինքը տեսնում է մեծ ռիսկեր: Եթե դա աբսուրդ է, ուրեմն շատ լավ աբսուրդ է»,- եզրափակեց ֆինանսների նախարարը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում