Գլխավոր Լրահոս

Բրիտանական GAM Group-ը դուրս է մնացել հայկական կենսաթոշակների կառավարումից

Բրիտանական GAM Group-ը դուրս է մնացել հայկական կենսաթոշակների կառավարումից

Բրիտանական GAM Group-ը, որը ևս ցանկություն էր հայտնել ներգրավվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում, կարծես չի էլ դիմել ԿԲ՝ ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար։

Կենտրոնական բանկը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման նպատակով բանակցություններ է վարել յոթ-ութ ընկերությունների հետ. ընտրվել են երկուսը՝ ֆրանսիական «Ամունդին» և գերմանական «Ցե-Կվադրատը»։ Բրիտանական GAM Group-ը, որը ևս ցանկություն էր հայտնել ներգրավվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում, կարծես չի էլ դիմել ԿԲ՝ ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար։

Նոյեմբերի 18-ին «Կենսաթոշակային բարեփոխումներ. կուտակային կենսաթոշակային համակարգ և աշխատավարձեր» թեմայով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսին Ներսես Երիցյանը նշեց, որ կենսաթոշակային ներդրումային ֆոնդերի կառավարման համար առաջին փուլով մոտ 30 ընկերությունների ներկայացուցիչների հետ անհատական հանդիպումներ են եղել, բանակցություններ են վարվել 7-8 ընկերությունների հետ, ընտրվել են երկուսը՝ «Ամունդին» և «Ցե-Կվադրատը»։ Նրանց հետ այժմ պայմանագրերի ստորագրման տեխնիկական խնդիրներն են լուծվում։ Ըստ ԿԲ նախագահի տեղակալի՝ մոտ մեկ շաբաթից մինչև 2014թ. փետրվարի 20-ը քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրելու իրենց ֆոնդի կառավարչին։ «Եթե մինչ այդ չկողմնորոշվեն, նրանց փոխարեն ընտրություն կկատարի համակարգչային ծրագիրը, և քաղաքացիները կստանան անհատական ծանուցումներ ծրարով, թե որ կառավարչի ինչ պորտֆել է ընտրվել»,- ասաց Երիցյանը։

Նշենք, որ պաշտոնյաները 2012թ. վստահաբար նշում էին, որ Մեծ Բրիտանիայի GAM Group ընկերությունը ևս ցանկություն է հայտնել ներգրավվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում։ Նոյեմբերի 18-ի ասուլիսին հնչած հայտարարությունները թույլ են տալիս պնդել, որ այդ ընկերությունը կարծես չի դիմել Կենտրոնական բանկին՝ ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն ստեղծելու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար։

Հիշեցնենք, որ ըստ ԿԲ-ի նոյեմբերի 6-ին տարածած հաղորդագրության, Կենտրոնական բանկ լիցենզիա ստանալու համար դիմել են ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը՝ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկի», և գերմանական «Ցե-Կվադրատ» (C-QUADRAT) ներդրումային ընկերությունը՝ «Տալանքս ասեթ մենեջմենթի» (Talanx Asset Management) հետ։

«Ամունդին» ֆրանսիական Société Générale և Crédit Agricole բանկերի կողմից 2010թ. հունվարին համատեղ ստեղծված ընկերություն է, որը նպատակ ունի համակարգել բանկերի գործունեությունը ներդրումային մենեջմենթի ոլորտում:

«Ցե-Կվադրատը» հիմնադրվել է 1991-ին։ Talanx Asset Management-ը Talanx խմբի դուստր ընկերությունն է և Գերմանիայի երրորդ խոշոր ապահովագրական խումբը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում