Գլխավոր Լրահոս

Տնտեսվարողները հակված չեն ներդրումներ կատարելու

Տնտեսվարողները հակված չեն ներդրումներ կատարելու

Կրճատվող ներքին պահանջարկը հայաստանյան բիզնեսի թիվ մեկ խնդիրն է։

Տնտեսվարողների լավատեսությունը շարունակում է նվազել. նրանք կրճատում են ներդրումների ծավալները։ Գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշների հաշվարկման նպատակով 2013թ. երրորդ եռամսյակում Կենտրոնական բանկի կողմից հարցված 992 կազմակերպություններից ընդամենը 21%-ն է ներդրում կատարել։ Եվ սա այն դեպքում, երբ նման պատրաստակամություն հայտնել էլ նախորդող եռամսյակում հարցված տնտեսվարողների 23,7%-ը։ Համեմատության համար՝ երկրորդ եռամսյակում ներդրում է կատարել տնտեսվարողների 22,3%-ը։

Տնտեսավարողները լավատես չեն նաև ապագա ծրագրերում։ Չորրորդ եռամսյակում ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնել հարցված կազմակերպությունների ընդամենը 19,8%-ը։ Սա 3,8 տոկոսային կետով ցածր է նախորդող եռամսյակում գրանցված ցուցանիշից (23,7%):

Իրականում ներդրումներ կատարած և առաջիկայում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների թիվը խոսում է այն մասին, որ ընկերությունները հակված չեն ընդլայնելու բիզնեսը։ Սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ներքին պահանջարկի կրճատումով։

Այսպես, հարցված կազմակերպություններն արդեն երկրորդ տարին անընդմեջ որպես ընդլայնման թիվ մեկ խոչընդոտ նշում են ներքին պահանջարկի կրճատումը։ Սա առավել ցայտուն է դրսևորվել հատկապես փոքր և միջին կազմակերպություններում:

Ֆինանսական խնդիրները, ըստ կարևորության, երկու եռամսյակ շարունակ երկրորդ տեղում են: Արտաքին պահանջարկի նվազումը երեք կետով բարձրացել է և ընթացիկ եռամսյակում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Փոխարժեքի գործոնը կարևորվել է հատկապես խոշոր կազմակերպություններում, և մեկ տոկոսային կետով ցածր է նախորդ եռամսյակի դիրքից։

Չնայած երկրորդ տարին անընդմեջ ներքին պահանջարկի կրճատումը հայաստանյան ընկերությունները համարում են բիզնեսին խոչընդոտող թիվ մեկ խնդիրը, հարցված կազմակերպությունների 37,9%-ը ներդրումները հիմնականում ուղղելու է մեքենաների և սարքավորումների ձեռքբերմանը։ Առևտրի ոլորտի կազմակերպությունները ներդրումների մեծ մասն ուղղելու են պաշարներին (83,2%)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում