Գլխավոր Լրահոս

Ճգնաժամը հաղթահարվել է, աղքատությունը չի կրճատվել. ՀԲ

Ճգնաժամը հաղթահարվել է, աղքատությունը չի կրճատվել. ՀԲ

Հայաստանը հաղթահարել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները, ինչը սակայն չի ազդել աղքատության մակարդակի կրճատման վրա. այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան  Միշել  Հափին: Ըստ նրա` աղքատության մակարդակը գրեթե նույնն, ինչ ճգնաժամային տարում, և Հայաստանում յուրաքանչյուր երրորդ բնակիչ գտնվում է աղքատության շեմից ներքև:

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի խոսքով` բանկի տնօրենների խորհրդի վերջերս հաստատած «2014-2017 թթ. Հայաստանի գործընկերության ռազմավարության» (Հայաստանին կհատկացվի $873 մլն) հիմնական ուղղությունը լինելու է աշխատատեղերի ստեղծումը, ինչը պետք է բերի աղքատության մակարդակի կրճատմանը: Ըստ Հափիի` երբ երկիրը զարգանա, և նոր աշխատատեղեր ստեղծվեն, երիտասարդները չեն լքի այն: Անդրադառնալով այս տարվա տնտեսական աճի կանխատեսումներին` ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին ասաց, որ ըստ բանկի կանխատեսումների` Հայաստանն այս տարի կարձանագրի 3-4% տնտեսական աճ, սակայն այն պետք է դիտարկել համաշխարհային տնտեսության 2,9% կանխատեսվող աճի ֆոնին: Բանկը դեռ չի ավարտել 2014թ. գնահատականները, սակայն նախնական գնահատմամբ` 2014թ. կարձանագրվի 4-5% աճ:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսմամբ` Հայաստանն այս տարի կարձանագրի 2,5% տնտեսական աճ, մինչդեռ Հայաստանի կառավարությունը կանխատեսում է 4,1% աճ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում