Գլխավոր Լրահոս

ԿԲ-ն գրանցեց կենսաթոշակային առաջին կառավարչին

ԿԲ-ն գրանցեց կենսաթոշակային առաջին կառավարչին

Կենտրոնական բանկի խորհուրդը 2013թ. նոյեմբերի 19-ի թիվ 263 Ա որոշմամբ գրանցել է ֆրանսիական «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը: Ինչպես հաղորդում են ԿԲ մամուլի ծառայությունից, ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:

«Ամունդի» ընկերությունը «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկի» հետ նոյեմբերի 6-ին դիմել էր  ՀՀ ԿԲ-ին` ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն ստեղծելու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար:

«Ամունդին» ֆրանսիական Société Générale և Crédit Agricole բանկերի կողմից 2010թ. հունվարին համատեղ ստեղծված ընկերություն է, որը նպատակ ունի համակարգել բանկերի գործունեությունը ներդրումային մենեջմենտի ոլորտում: «Ամունդին» ակտիվների կառավարման ոլորտում առաջինն է Եվրոպայում և 9-րդը`աշխարհում: Այն տնօրինում է €746,2 մլրդ-ի ակտիվ:

2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ներդրվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որի գործարկման կարևորագույն պայմանը ֆոնդերի կառավարիչներն են, որոնք պետք է կառավարեն կուտակային ֆոնդերի միջոցները: Ծաղկաձորում հոկտեմբերի 26-27-ին լրագրողների համար կազմակերպված ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ կլոր սեղան քննարկման ժամանակ պետական պաշտոնյաները նշել էին, որ մինչև նոյեմբերի կես կառավարիչները ժամանակ ունեն գրանցվելու Կենտրոնական բանկում, ինչից հետո կհրապարակվի այդ ֆոնդերի կառավարիչների` ֆինանսական կազմակերպությունների անունները: 

Պարտադիր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: 1974-ից շուտ ծնված քաղաքացիները ևս կարող են միանալ նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգին, սակայն կամավոր սկզբունքով: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով: Գոյություն ունի կենսաթոշակային ֆոնդերի երեք տեսակ` Կայուն եկամտային, Պահպանողական և Հավասարակշռված: Վերջիններս միմյանցից տարբերվում են ռիսկայնության աստիճանով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:

Հունվարի 1-ից 250 հազ. մարդ կդառնա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառու: Կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը սակայն քաղաքացիների շրջանում բուռն դժգոհության ալիք է բարձրացրել:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում