Գլխավոր Լրահոս

Եվրոպական ներդրումային բանկը €60 մլն կտրամադրի «Հյուսիս-հարավին»

Եվրոպական ներդրումային բանկը €60 մլն կտրամադրի «Հյուսիս-հարավին»

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի շինաշխատանքների մեկնարկը, 14-ը փետրվարի, 2013թ.։

Եվրոպական ներդրումային բանկը €60 մլն վարկային միջոցներ կհատկացնի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շրջանակում աշխատանքների իրականացմանը:

Նոյեմբերի 21-ի գործադիրի նիստին, ներկայացնելով կառավարության և բանկի միջև կնքվելիք պայմանագիրը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ վարկային միջոցներով իրականացվելու են շինարարական աշխատանքներ Գյումրի-Լանջիկ 27-կիլոմետրանոց ճանապարհահատվածում: Նախարարի խոսքով` վարկային միջոցները տրամադրվելու են 12 մասնաբաժանով:

Ըստ Բեգլարյանի` վարկային միջոցները կհատկացվեն ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով, ինչը կարձանագրվի առանձին փաստաթղթով: Բացի այդ` Եվրամիության ծրագրով կտրամարվեն €12 մլն-ի գրանտային միջոցներ, այդ թվում` €6 մլն-ը կուղղվի շինաշխատանքների իրականացմանը, €6 մլն-ը` նախագծմանն ու ոսումնասիրմանը:

Կառավարությունը Ասիական զարգացման բանկի «Տրանշ 1» և «Տրանշ 2» ծրագրերով աշխատանքները սկսել է մոտ երկու տարի ուշացումով. «Տրանշ 1»-ով $60 մլն-ի վարկային միջոցներն ԱԶԲ-ն հատկացրել է 2009-ին, «Տրանշ 2»-ով $180 մլն-ը՝ 2010թ. դեկտեմբերին։ Կապալառու ընկերության միջազգային հայտամրցույթ հայտարարվեց 2011թ. օգոստոսին, հաղթող ընկերության անունը հայտնի դարձավ անցած տարի ապրիլին՝ իսպանական Corsan Corviam Construccion S.A.-ն, որը շինաշխատանքները սկսեց 2012թ. սեպտեմբերին։

2012թ. նոյեմբերի վերջին ԱԶԲ-ն քննարկեց, բայց չհաստատեց Հայաստանին «Տրանշ 3»-ով $180 մլն միջոցների հատկացումը։ Գումարը պետք է ուղղվեր Թալին-Գյումրի 46 կմ հատվածի վերակառուցմանը (ներկայիս երկու երթևեկելի գոտիների պետք է հասցվեն չորսի)։

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի (երկարությունը 556 կմ) կառուցումը պետք է ավարտվի մինչև 2017թ. վերջ։ Արդյունքում Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհը կկապվի Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցքին»՝ հասնելով մինչև Փոթի և Բաթումի նավահանգիստներ: Ծրագրի ընդհանուր բյուջեն $962 մլն է, որից $500 մլն-ը Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներն են։ Դրանք հատկացվել են 32 տարով ժամկետով, որից 8 տարին՝ արտոնյալ (արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, ապա՝ 1,5%)։ Հայաստանի կառավարությունը ստանձնել է $462 մլն-ի համաֆինանսավորման պարտավորություն, որից $177 մլն-ը հարկերի տեսքով, $285 մլն-ը՝ ուղղակի ֆինանսավորման։ 

«Հյուսիս-հարավի» մասին տես նաև այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում