Գլխավոր Լրահոս

Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան

Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան

Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանելու նոյեմբերի 21-23 Հայաստան կժամանի:

Նոյեմբերի 21-23-ը աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը: Ըստ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաղորդագրության՝ Երևանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ։ Պատվիրակությանը կընդունի նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը հայ գործընկերների հետ կքննարկի էներգետիկ ծրագրերի՝ մասնավորապես Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի, Մեղրի հէկ-ի շինարարության ընթացքը, էլէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության խնդիրները։

Մինչև Երևան ժամանելը պատվիրակության փորձագիտական խումբը, հայ մասնագետների հետ, կայցելի Ագարակի պղնձամոլիբդենայի կոմբինատ՝ բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով: Դեռ 2010թ. հայկական և իրանական կողմերը, Մեղրի և Ղարաչիլար հէկ-երի շինարարության շրջանակներում, պայմանավորվել էին հատուկ ծրագիր իրականացնել՝ Արաքս գետի ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով։ Այսօր արդեն Ագարակի պղնձամոլիբդենայի կոմբինատում ներդրվել է ժամանակակից տեխնոլոգիա՝ ջրի փակ շրջանառման համակարգ, որը բացառում է կեղտաջրերի արտահոսքը Արաքս։

Հիշեցնենք՝ գործնականում Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի շինարարության հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2010թ. հոկտեմբերի 15-ին, աշխատանքները նախատեսվում էր ավարտել 18 ամսից. էլեկտրահաղորդման գիծն առ այսօր պատրաստ չէ։ Մեղրի հէկ-ի հիմնարկեքը կատարվել է անցած տարվա նոյեմբերին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Այստեղ աշխատանքները գրեթե չեն իրականացվում։

Երկու այս նախագծերն էլ ֆինանսավորում է իրանական կողմը։ էլեկտրահաղորդման գծի շինարարությանը, որը գնահատվել էր €107,9 մլն, ֆինանսավորելու էր իրանական «Զարգացման, արտահանման բանկը»։ Մեղրի հէկ-ի ծրագրում ներդրումները գնահատվել են $323 մլն, այն ևս ամբողջության ֆինանսավորելու էր իրանական կողմը։ Հէկը պետք է ունենա 130 ՄՎտ հաշվարկային հզորություն, տարեկան արտադրի 793 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում