Գլխավոր Լրահոս

Ամերիկյան ընկերությունը $180 միլիոնով գնում է Որոտանի հէկը

Ամերիկյան ընկերությունը $180 միլիոնով գնում է Որոտանի հէկը

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» (Contour Global) ընկերությունը 180 մլն դոլարի ներդրում կանի Հայաստանի էներգետիկ ոլորտում: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած հաղորդագրությունում, որը վերաբերում է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ղեկավարած պատվիրակության՝ նոյեմբերի 22-ին Վաշինգտոն կատարած այցին, որի նպատակն է եղել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելը: Պատվիրակության կազմում են եղել նաև փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, որոնց ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը: Ամերիկյան կողմից ներկայացված են եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը: «Հայաստանը և ԱՄՆ-ը ողջունել են ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում $180 մլն-ի ներդրումը: Ակնկալվում է, որ այն մասամբ կֆինանսավորի ԱՄՆ Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիան (U.S. Overseas Private Investment Corporation), կլինի Հայաստանի պատմության մեջ ամերիկյան ամենախոշոր մասնավոր ներդրումը, ինչպես նաև ամերիկյան առաջին ներդրումը Հայաստանի էներգետիկ ոլորտում»,- նշված է հաղորդագրությունում:

«Կոնտուր Գլոբալ» ընկերության հնարավոր ներդրմանը ՍիվիլՆեթը անդրադարձել էր դեռ հունիսին : Խոսքը վերաբերում է Որոտանի հէկի ձեռքբերմանը և արդիականացմանը:

Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին կողմերը քննարկումներ են անցկացրել նաև տնտեսական կապերի խորացման, առևտրի և ներդրումների աճի, ինչպես նաև շուկայական բարեփոխումների զարգացման մեխանիզմների շուրջ:

Հանձնաժողովի նիստի օրակարգում է քաղաքացիական ավիացիայի, ինչպես նաև այցագրերի դյուրացման հարցը՝ ամերիկացի ճանապարհորդների համար անայցագրային ռեժիմ սահմանելու և հայերի համար տասը տարվա մուտքի այցագրեր ստանալու նպատակով, ինչը կնպաստի երկկողմ առևտրի և ներդրումների աճին: ԱՄՆ-ը ողջունել է Հայաստանի՝ օդի ազատականացման որոշումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում