Գլխավոր Լրահոս

Google Glass-ի հատուկ դասընթաց` «Թումո»-ում

Google Glass-ի հատուկ դասընթաց` «Թումո»-ում
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 2014թ․ հունվարին կիրագործի Google Glass-ի իր առաջին դասընթացը, որի ընթացքում մասնակիցները կստեղծեն հավելվածներ (application) այդ ինտերակտիվ սարքի համար, ասված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում: Google Glass-ը ակնոցի տեսքով կրելի համակարգիչ է, ունի տեսախցիկ և էկրան, որոնք հնարավորություն են տալիս տեսնել նկարներ և օգտատիրոջ միջերեսը։ Հայաստանում Google Glass-ն առաջին անգամ ներկայացվել է 2013թ. սեպտեմբերին՝ Google ընկերության ավագ ծրագրավորող Իգոր Մահանյոկի ելույթի ընթացքում «Թումո»-ում կայացած DevFest Armenia կոնֆերանսի ժամանակ։ Դասընթացի ընթացքում կներկայացվի Google Glass-ի ծրագրային փաթեթը՝ հնարավորություն տալով մասնակիցներին ստեղծելու Google ակնոցի պարզ հավելված սիմուլյատորի միջոցով, այնուհետև փորձարկել և հարմարեցնել այն՝ օգտագործելով հենց Google Glass սարքը։ «Թումո»-ում նշում են, որ պիլոտային այս նախագիծը բաց կլինի սահմանափակ թվով պատանիների համար՝ ներգրավելով և´ «Թումո»-ի սաներին, և´ բուհերի ուսանողներին։ Մասնակցության պայմանները կհայտարարվեն 2013թ. դեկտեմբերին «Թումոյի» կայքում ևՖեյսբուքյան էջում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում