Գլխավոր Լրահոս

Որոտանի հէկի վաճառքը թույլատրվեց

Որոտանի հէկի վաճառքը թույլատրվեց

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 27-ին թույլատրեց պետական «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքը վաճառել «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը։

Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի` լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքը (շենքեր, շինություններ, կառույցներ, արտադրական հզորություններ, գործող էներգատեղակայանքներ և գծեր) վաճառելու դեպքում լիցենզավորված անձը պետք է դիմի հանձնաժողովին` համաձայնություն ստանալու նպատակով:

Ամերիկյան «Կոնտուր գլոբալ» (Contour Global) ընկերության կողմից Որոտանի հէկերի համալիրը գնելու շուրջ կառավարության հետ բանակցությունների մասին հաղորդագրությունը տարածվել էր դեռ այս տարվա հունիսին, իսկ նոյեմբերի 23-ին ԱՄՆ Պետքարտուղարությանը հաղորդագրություն էր հրապարակել, որում մասնավորապես նշվում էր, թե «Կոնտուր գլոբալ» ընկերությունը $180 մլն-ի ներդրում կանի Հայաստանի էներգետիկ ոլորտում:

Որոտանի հէկերի համալիրը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը։ Համալիրի գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404,2 ՄՎտ: Այն բաղկացած է երեք հիդրոկայաններից` «Սպանդարյանի», «Շամբի» և «Տաթևի» հէկերից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում