Գլխավոր Լրահոս

ԿԲ-ն գրանցեց «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» պետական ընկերությունը

ԿԲ-ն գրանցեց «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» պետական ընկերությունը

Կենտրոնական բանկը Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությանը տրամադրել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման «վարկի ապահովագրություն» դասով լիցենզիա։

Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական ընկերությունը: Ըստ ԿԲ հաղորդագրության՝ ապահովագրական ընկերությանը տրամադրվել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման «վարկի ապահովագրություն» դասով լիցենզիա:

Կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում ընդունված որոշմամբ հիմնադրվեց «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» պետական ապահովագրական ընկերությունը։ Ընկերության ընդհանուր կապիտալ սահմանվեց 1,95 մլրդ դրամը, որից կանոնադրական կապիտալ՝ 1,5 մլրդ-ը։ Ընդհանուր կապիտալին ուղղվել է $700 մլն ծավալով տեղաբաշխված եվրաբոնդերից ներգրավված միջոցների մի մասը։

Անցած տարվա նոյեմբերի վերջին կառավարությունը հաստատել էր Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն ստեղծելու միջոցառումների ցանկը։ Այս տարվա փետրվարի 14-ին գործադիրը հաստատել էր «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ հիմնադրելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ապահովագրական ընկերության ստեղծումը համահունչ է կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը և պայմանավորված է միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակմամբ։

Այս ընկերության հիմնական գործառույթն է լինելու արտահանման վարկերի ապահովագրման գործիքի տրամադրումը։ Ապահովագրական պետական ընկերության առաջնային նպատակներից է նաև ապահովագրել արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի գնորդի չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում