Գլխավոր Լրահոս

Հայաստան առաքվող գազի գինը կկապվի Ռուսաստանի ներքին գներին

Հայաստան առաքվող գազի գինը կկապվի Ռուսաստանի ներքին գներին

Դեկտեմբերի 2-ին Երևանում կստորագրվի Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի նոր պայմանագիր, և գինը կկապվի Ռուսաստանում գազի ներքին գների հետ. դեկտեմբերի 2-ին «Հրազդանի ջէկ» 5-րդ էներգաբլոկի բացման արարողությանն այսպիսի հայտարարություն արեց «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը: Նա հավելեց, որ այս քայլը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Միլերի հայտարարությունից պարզ է դառնում, որ տեղի է ունենալու Հայաստան առաքվող գազի գնի նվազում, քանի որ ներկայում «Գազպրոմը» կիրառում է գազի տարբերակված գնային քաղաքականություն:

2013թ. ապրիլի 1-ից ռուսական գազը Հայաստան է առաքվում $240/1000 խմ գնով: Մյուս կողմից` 2013թ. հուլիսի 7-ից բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացրել է 18%-ով` մինչև Դ156, իսկ խոշոր գազասպառողների համար 14%-ով` մինչև մինչև $276,98՝ 1000 խմ հաշվով։ Սպառողների համար գազի սակագինը սահմանելիս հիմք է ընդունվել այն, որ կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռքբերվող գազի $270/1000 խմ գնի 30%-ը։ Այսինքն` վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք է ընդունել $189/1000 խմ գազի գինը նախկին $180-ի փոխարեն։

Դեկտեմբերի 2-ին «Գազպրոմը» կստորագրի նաև «ՀայՌուսգազարդի» 20%-ի ձեռքերման պայմանագիրը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում