Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը 30%-ով իջեցնում է գազի գինը Հայաստանի համար. վերջնական սպառողը դրանից չի շահի

Ռուսաստանը 30%-ով իջեցնում է գազի գինը Հայաստանի համար. վերջնական սպառողը դրանից չի շահի

Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են ռուսական գազի մատակարարումների գնի բանաձևի շուրջ, 1000 խմ-ի գինը կկազմի $189, Երևանում՝ ՀՀ նախագահի նստավայրում դեկտեմբերի 2-ին հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Գինը $189 է սահմանվել»,- ասել է Պուտին, որի խոսքը մեջբերում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միակողմանիորեն չեղյալ է հայտարարում էներգառեսուրսների արտահանման մաքսատուրքը Հայաստանի համար: Պուտինը նշել է, որ Ռուսաստանի բյուջեն արդյունքում չի ստանա զգալի գումարներ, սակայն Հայաստանի տնտեսության համար այդպիսի որոշումը բարենպաստ կլինի:

Նշենք, որ 2013թ. ապրիլի 1-ից ռուսական գազը Հայաստան է առաքվում $270/1000 խմ գնով: Մյուս կողմից` 2013թ. հուլիսի 7-ից բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացրել է 18%-ով` մինչև Դ156, իսկ խոշոր գազասպառողների համար 14%-ով` մինչև մինչև $276,98՝ 1000 խմ հաշվով։ Սպառողների համար գազի սակագինը սահմանելիս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմք է ընդունել վարչապետ Տիգրան Սարգսըանի այն հայտարարությունը, որ կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռքբերվող գազի $270/1000 խմ գնի 30%-ը։ Այսինքն` վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք է ընդունել $189/1000 խմ գազի գինը նախկին $180-ի փոխարեն։

Ի դեպ, թեև Ռուսաստանը փաստացի իջեցնում է Հայաստան առաքվող գազի գինը 30%-ով, վերջնական սպառողների համար սակագնի իջեցում տեղի չի ունենալու:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում