Գլխավոր Լրահոս

«ՀայՌուսգազարդի» 20%-ը իշխանությունը պահելու գինն էր

«ՀայՌուսգազարդի» 20%-ը իշխանությունը պահելու գինն էր

«Գազպրոպմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը և «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենը պայմանագրեր փոխանակելիս:

Կառավարությունը «Գազպրոմին» վաճառեց «ՀայՌուսգազարդում» իր բաժնետոմսերի վերջին 20%-ը: Ստացված գումարները՝ մոտ 155 մլն դոլար, պետբյուջե չեն մտնի և կուղղվեն «Գազպրոմին» կասկածելի պարտքի մարմանը։

Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կայացած այցի ժամանակ Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրվեց ««ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր: Արարողությունից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն «Ազատության» ռադիոկայանին հետաքրքիր հայտարարություն է արել։ Հարցին, թե արդյոք կարո՞ղ ենք ասել, որ այդ 20%-ը փոխհատուցում էր գազի գնի 30% սուբսիդավորման դիմաց, Մովսիսյանը պատասխանել է. «Ոչ: 20%-ը տալու գաղափարը մի կողմից փոխհատուցումն էր նախկին, գոյություն ունեցող պարտքերի, մյուս կողմից, ինչպես ասացի, որպեսզի գինը և շահագործման որակը համապատասխանի ընդհանուր ստանդարտներին»:

Նախարարը չի մանրամասնել՝ ինչ պարտքի մասին է խոսքը, որը, ըստ նրա, կազմում է 155 մլն դոլար:

Իրականում այդ պարտքը գոյացել է 2012թ. երկրորդ կիսամյակից, երբ Հայաստանի համար «Գազպրոմը» թանկացրեց գազը: Կառավարությունը, սակայն, հաշվի առնելով այդ իրողությունը, ոչ թե թույլատրեց վերջնական սպառողների համար գազի գնի ճշգրտումը, այլ հաշվի առնելով 2013թ. նախագահական ընտրությունները, գաղտնի էր պահում այդ փաստը: Ձեռքբերման գնի ու վերջնական սպառողների համար անփոփոխ սակագնի միջև առաջացած տարբերությունը գործադիրը ֆինանսավորել է սեփական միջոցներով, մասնավորապես՝ խոստացել է «Գազպրոմին» փոխանցել «ՀայՌուսգազարդում» իր 20% մասնաբաժնի մի մասը: Այդ մասին Սիվիլնեթը գրել էր դեռ 2012թ. հուլիսին: Սակայն այս ողջ ընթացքում պատկան մարմինները ոչ միայն հերքում էին գազի թանկացման փաստը, այլև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի հնարավորությունը։ Մասնավորապես, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Հայաստանի համար գազի գնի փոփոխության փաստը հերքում էր նույնիսկ այն բանից հետո, երբ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներից պարզ երևում էր գնի բարձրացումը։ Նախարարը պնդում էր, որ Հայաստան առաքվող ռուսական գազի գինը կազմում է $180/1000 խմ, այնինչ ՊԵԿ-ի տվյալներով՝ 2012թ. առաջին կիսամյակում ներկրված 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը կազմել է $219, ինը ամիսներին՝ $225, իսկ երրորդ եռամսյակում՝ է $244:

Ըստ էության, կառավարությունը «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը վաճառել է Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում