Գլխավոր Լրահոս

ԿԲ-ն կստանձնի Վիճակագրական ծառայության որոշ գործառույթներ

ԿԲ-ն կստանձնի Վիճակագրական ծառայության որոշ գործառույթներ

Կենտրոնական բանկը փորձում է ընդլայնել գործունեության տիրույթը։

Կենտրոնական բանկը ցանկանում է ընդլայնել գործունեության տիրույթն ու իրականացնել վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթ:

Կառավարության դեկտեմբերի 5-ի նիստին ԿԲ-ն ներկայացրել է «Կենտրոնական բանկի մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթ։ ԿԲ-ն ցանկանում է օրենսդրորեն ամրագրել, որ վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթն այսուհետ իրականացնի ԿԲ-ն, և ոչ թե Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)։

Այդ գործառույթի փոխանցումը ԿԲ-ին, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրական տվյալների որակական հատկանիշների բարելավմամբ՝ գործադրելով նոր ռեսուրսներ և հնարավորություններ, ինչպես նաև այդ խնդրին հասնելու՝ պետության կողմից որդեգրած քաղաքականության ներդրմամբ:

Ըստ ԿԲ-ի՝ ներկայում վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության վարումն իրականացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ Հայաստանի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներից և պետական մարմիններից հավաքագրելով վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վերաբերյալ վիճակագրական հաշվետվություններ և վարչական տեղեկատվություն: ԿԲ-ն ի հերթին ամփոփ տվյալներ է տրամադրում ԱՎԾ-ին՝ ԿԲ և ֆինանսական հատվածի արտաքին գործառնությունների վերաբերյալ: Բայց ԿԲ-ն տնօրինում է ֆինանսական հատվածի միջոցով իրականացված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության, որը, հաշվի առնելով բանկային գաղտնիքի մասին օրենքը, չի տրամադրվում ոչ մի այլ գերատեսչության:

«Արդյունքում ԱՎԾ-ն չունի հնարավորություն խաչաձև ստուգելու ձեռնարկություններից ստացված ուղղակի հաշվետվությունները: Բացի այդ, ԱՎԾ-ն չի կարող իրականացնել համապատասխան ճշտումներ՝ կապված բանկային համակարգից ստացվող տվյալների հետ: Այսինքն՝ խնդիրը կայանում է տարբեր պետական մարմինների մոտ առկա տեղեկատվության տարանջատված լինելու մեջ, որն իր ազդեցությունն է թողնում վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության վրա»,- նշվել է ԿԲ-ն և հավելել, թե Եվրամիության 27 երկրներից 22-ում վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը պատկանում է կենտրոնական բանկերին:

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրությունը կարելի է բարելավել այն դեպքում, երբ տվյալ գործառույթն իրականացնի ԿԲ-ն, քանի որ ԿԲ-ն տիրապետում է ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությանը: Այդպիսի տեղեկատվության առկայությամբ հնարավոր է պարզել անճշտությունները և վերացնել տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված հաշվետվություններում առկա թերությունները:

ԱՎԾ-ի գործառույթներն իրականացնելու ԿԲ-ի ցանկությունը հասկանալի չէ։ Այսօր իսկ ԿԲ-ն բավական լայն լծակներով օժտված կառույց է և իրականացնում է ոչ միայն ֆինանսական շուկայի կարգավորումը, այլև վերահսկողությունը։

ԿԲ-ի հիմնական խնդիրը ներկայում գների կայունության ու ֆինանսական համակարգի կայունության, այդ թվում՝ բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովումն է ԿԲ-ի գործառույթների մեջ է մտնում նաև գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը, արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը, արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում