Գլխավոր Լրահոս

«Արմենալի» աշխատակիցները` «Ռուսալի» բաժնետերեր

Ալյումինի համաշխարհային առաջատար արտադրողներից մեկի` «Ռուսալ» միացյալ ընկերության (UC RUSAL) կազմի մեջ մտնող «Արմենալ» փայլաթիթեղագլանման գործարանի 3 աշխատակից դարձել է ընկերության բաժնետեր, ասված է «Արմենալի» տարածած հաղորդագրությունում:

Արտադրական համակարգի ներդրման գործում ակտիվ աշխատանքի համար նրանց խրախուսել են «Ռուսալի» բաժնետոմսերի փաթեթներով:

Ընկերությունը մշակել է երկարատև պարգևատրման ծրագիր, որն ուղղված է աշխատակիցների հավելյալ խրախուսմանը, նրանց շահագրգռության բարձրացմանը, գործատուների հաջողությունը աշխատակիցների միջև բաժանելուն և աշխատողների ու բաժնետերերի շահի համակշռմանը:

«Արմենալի» կողմից ծրագրի մասնակիցների կազմում են ընդգրկված տեխնոլոգիայի և որակի գծով տնօրեն Արտեմ Անդրիասյանը, տեխնիկական տնօրեն Իգոր Կոկարևը և Արտադրական համակարգի զարգացման բաժնի պետ Արթուր Զաքարյանը, որոնք էլ դարձել են «Ռուսալի» պարգևատրման բաժնետոմսերի տերերը:

Հայ բաժնետերերին դրանք հանձնել է «Ռուսալ» ընկերության արտադրության զարգացման գծով տնօրեն Դմիտրի Բոնդարենկոն: Նոր սեփականատերերի անուններն գրանցվել են ընկերության հաշվեցանկի մեջ Հոնկոնգի ֆոնդային բորսայում:

2012թ. «Ռուսալին» բաժին է ընկել ալյումինի համաշխարհային արտադրության 9% և կավահողի` 8%-ը: Ընկերությունում աշխատում է 70 հազ. մարդ:

«Ռուսալի» սովորական բաժետոմսերը ցուցակված են Փարիզի NYSE Euronext բորսայի մասնագիտական հարթակում, իսկ ռուսաստանյան դեպոզիտային թղթերը, որոնք թողարկված են ընկերության բաժնետոմսերի հաշվին, ցուցակված են Մոսկվայի բորսայում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում