Գլխավոր Լրահոս

Արշակունյաց պողոտան կլայնացվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը: 

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, նիստին քննարկվել և հաստատվել է Երևանի Արշակունյաց պողոտայի 1 կմ 280 մետր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման (լայնացման) շինարարական աշխատանքների նախագիծը: 

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի (երկարությունը 556 կմ) կառուցումը պետք է ավարտվի մինչև 2017թ. վերջ։ Արդյունքում Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհը կկապվի Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցքին»՝ հասնելով մինչև Փոթի և Բաթումի նավահանգիստներ: Ծրագրի ընդհանուր բյուջեն $962 մլն է, որից $500 մլն-ը ԱԶԲ-ի վարկային միջոցներն են։ Դրանք հատկացվել են 32 տարով ժամկետով, որից 8 տարին՝ արտոնյալ (արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, ապա՝ 1,5%)։ Հայաստանի կառավարությունը ստանձնել է $462 մլն-ի համաֆինանսավորման պարտավորություն, որից $177 մլն-ը հարկերի տեսքով, $285 մլն-ը՝ ուղղակի ֆինանսավորման։ 

«Հյուսիս-հարավի» մասին տես նաև այստեղ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում