Գլխավոր Լրահոս

Ավտոապահովագրողների բյուրոն նոր տնօրեն ունի

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյում տեղի է ունեցել գործադիր տնօրենի փոփոխություն. դեկտեմբերի 2-ից այս պաշտոնը զբաղեցնում է Միսակ Բաբաջանյանը: Մինչ այդ նա զբաղեցրել է ԿԲ-ի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետի պաշտոնը:

Բյուրոյի հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 29-ին, սեփական դիմումի համաձայն, լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել էր բյուրոյի գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանը:

Բյուրոյի հաղորդագրությունում չի մանրամասնվում, թե ինչու է նախկին տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Բանն այն է, որ բյուրոյի կլանոնադրության համաձայն` գործադիր տնoրենը նշանակվում է խորհրդի կողմից`          5 տարի ժամկետով։ Աննա Վարդիկյանը բյուրոյի տնօրեն էր նշանակվել 2012թ. հունվարի վերջին։

Ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի և բյուրոյի կանոնադրության` գործադիր տնօրեն կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ապահովագրական ոլորտի ղեկավար պաշտոնում և փոխկապակցված չէ ապահովագրական որևէ ընկերության հետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում