Գլխավոր Լրահոս

Թուրք-սիրիական սահմանային կետը՝ Սիրիայի իսլամիստների վերահսկողության տակ

Սիրիայի իսլամիստական խոշորագույն ընդդիմադիր ուժը դեկտեմբերի 10-ին Թուրքիայի հետ սահմանին գտնվող Բաբ ալ-Հաուա հսկիչ-անցագրային կետը գրավել է ընդդիմադիր մյուս ուժերից, որոնց թվում՝ Սիրիայի ազատ բանակին հավատարիմ ջոկատներն են, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության հաղորդմամբ՝ Սիրիայում իսլամիստական նոր հզոր խմբավորումը, որը պայքարում է Բաշար Ասադի ռեժիմի դեմ, գրավել է Բաբ ալ-Հաուան, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում:

Հսկիչ անցագրային կետի գրավումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օրեր առաջ Իսլամական ճակատը Սիրիայի ազատ բանակին պատկանող սահմանային կետի մոտ զենք-զինամթերքի պաշարներ էր գրավել՝ սրելով սիրիական տրոհված ընդդիմության շարքերում առկա լարվածությունը: Անցյալ շաբաթ Իսլամական ճակատը հրաժարվել է ճանաչել Սիրիայի ազատ բանակի հեղինակությունը, որը Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր ձևավորված գլխավոր ընդդիմադիր ուժն էր՝ կազմված դասալիքներից և քաղաքացիական սեկտորից:   

Իսլամական ճակատը ձևավորվել է նոյեմբերին վեց ընդդիմադիր խմբավորումներից, որոնք ի հայտ են եկել Ասադի ռեժիմը տապալելու և իսլամական պետություն հաստատելու նպատակով: Դրա կազմում ներառված չէ «Ջաբհաթ ալ Նուսրա» ճակատը կամ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը՝ ջիհադական երկու ընդդիմադիր խմբավորումները, որոնք կապված են «Ալ Կաիդայի» հետ:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում