Գլխավոր Լրահոս

Պետպարտատոմսերի եկամտաբերությունը նվազում է

Ֆիննախը շարունակելու է պետպարտատոմսերի եկամտաբերության նվազեցման քաղաքականությունը։

Ֆինանսների նախարարությանը հաջողվել է նվազեցնել պետական պարտատոմսերի տոկոսադրույքները. նոյեմբերին կայացած աճուրդի ժամանակ 3 տարի մարման ժամկետով նման արժեթղթերի եկամտաբերությունը կազմել է 10,16%՝ տարեսկզբի 14,28%-ի համեմատ։

Ըստ ֆինանսների նախարարության հաղորդագրության՝ 6,25% տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերի թողարկումից հետո հայտարարվել էր, որ ստացված միջոցներն օգտագործվելու են այնպիսի տրամաբանությամբ, որ նվազի նաև դրամային պարտատոմսերի շուկայական եկամտաբերությունը. կատարված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել տոկոսադրույքները:

Դեկտեմբերի 12-ին կայացած աճուրդի ժամանակ 20 տարի ժամկետով թողարկված պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 11,63%, այն դեպքում, երբ տարեսկզբին համադրելի ցուցանիշը 16,43% էր։

«Ֆինանսների նախարարությունը շարունակելու է վճռական քայլեր իրականացնել պետական պարտատոմսերի շուկայում պարտատոմսերի եկամտաբերության կորի ամբողջ երկայնքով այնպիսի տոկոսադրույքներ ձևավորելու ուղղությամբ, որոնք կապահովեն վերը նշված նպատակը՝ արտարժույթով ու դրամով պարտատոմսերի եկամտաբերության համաչափությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում