Գլխավոր Լրահոս

Եվրահանձնաժողովը €25 մլն է հատկացրել Հայաստանին

Եվրահանձնաժողովը Արևելյան գործընկերության ինտեգրման և համագործակցության ծրագրի շրջանակում Մոլդովային, Վրաստանին և Հայաստանին լրացուցիչ €87 մլն է հատկացրել, հաղորդում է Եվրոպական հարևանության տեղեկատվական կենտրոնը:

Մասնավորապես` Հայաստանին կհատկացվի €25 մլն, Վրաստանին` €27 մլն, իսկ Մոլդովային` €35 մլն: Միջոցներն ուղղվելու են գյուղական շրջաններում տնտեսական հնարավորությունների մեծացմանը, էներգետիկ ոլորտում բարեփոխումներին, աշխատաշուկայում կառավարման բարելավմանը, մասնագիտական կրթության և այլ ծրագրերի իրականացմանը:

«Այս տարի արևելյան երեք գործընկերներ պարգևատրվել են ժողովրդավարական հարցման և հիմնարար արժեքներին իրենց հավատարմության համար,- հայտարարել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական քաղաքականության հացերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: -Մենք հույս ունենք, որ ապագայում այս խումբն ավելի կմեծանա: Լրացուցիչ ֆինանսավորումը նշանակում է ավելի մեծ աջակցություն ազգային բարեփոխումներին և համատեղ նախագծերին, որոնք իրական օգուտ են բերում քաղաքացիներին»:

Եվրոպական հարևանության տեղեկատվական կենտրոնում տեղադրված հաղորդագրության համաձայն` Հայաստանին տրամադրված լրացուցիչ միջոցները պետք է ուղղվեն կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական ծառայությունների բարեփոխումներին: Նշվում է, որ բացի այս ֆինանսավորումից` մեծացվել է նաև քաղաքացիական հասարակությանը տրամադրվող ուղղակի աջակցությունը:

2013թ. հուլիսի վերջին ԵՄ-ն պաշտոնապես հայտարարեց Հայաստանի հետ շուրջ երեք ու կես տարի տևած բանակցությունների ավարտը, և Վիլնյուսի գագաթաժողովում ակնկալվում էր համաձայնագրի նախաստորագրումը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սակայն սեպտեմբերի 3-ին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն (Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս) և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Նոյեմբերի 21-ին էլ Ուկրաինայի կառավարությունն անսպասելիորեն կասեցրեց Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ ելնելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունից։

Նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում անցկացվեց Եվրոպական Միության Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որի ընթացքում Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ նախաստորագրեցին Մոլդովան և Վրաստանը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում