Գլխավոր Լրահոս

Ստեփանակերտն ու Շուշին` Google Earth-ում

Ստեփանակերտն ու Շուշին` Google Earth-ում
Եռաչափ մոդելավորմամբ զբաղվող «Լոկատոր» ընկերությունը եռաչափ մոդելավորել (3D) և Google Earth համակարգում ներբեռնել է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն իրականացել  Արցախի պատմական քաղաքներով, ասված է «Լոկատոր» ընկերության տարածած հաղորդագրությունում: ‹‹Նախագիծը հնարավորություն է տալիս այցելել Արցախ ոչ միայն սփյուռքահայերին ու օտարերկրացիներին, այլև հենց մեր հայրենակիցներին, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռևս չեն եղել ԼՂՀ-ում: Բացի այդ, ներկայում վիրտուալ դաշտում մեր հարևաններն Արցախի այլ կերպար են ներկայացնում: Սա է նաև պատճառը, որ շատ կարևոր ենք համարում մեր երկրի յուրաքանչյուր հողակտորի ճիշտ և պատկերավոր ներկայացված լինելը համացանցում››,- նշում է «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը: Ներկայում «Գուգլ Մոլորակ» համակարգում արդեն տեղադրված են Ստեփանակերտի և Շուշիի հիմնական շենքերը, արձանները և կանաչ գոտիները։ Ցանկացած եռաչափ մոդելի վրա սեղմելով` վիրտուալ ճանապարհորդը կարող է կարդալ շենքի վերաբերյալ տեղեկատվություն և կտեսնի շենքի գտնվելու վայրի ճիշտ անվանումը` Ստեփանակերտ անվամբ քաղաքում: Ընկերությունը նախատեսում է եռաչափ մոդելավորել և համացանցում տեղակայել նաև Արցախի մշակութային հարուստ ժառանգությունը` պատմամշակութային կոթողները, վանքերն ու եկեղեցիները,  արձանները և այլն: Այս պահին «Լոկատորն» իրականացրել է Գանձասարի և Ղազանչեցոց եկեղեցիների 360 պանորամիկ լուսանկարները:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում