Արաբական Միացյալ Էմիրութունների ազգային Etihad ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին հայտարարել է Աբու Դաբի-Երևան` շաբաթական չորս չվերթի իրականացման մասին: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` դեպի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք չվերթերը կմեկնարկեն 2014թ. hուլիսի 2-ից:
ԱՄԷ գլխավոր փոխադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործարկելու` 16 բիզնես դասի և 120 էկոնոմ դասի տեղերով` այսպիսով շաբաթական առաջարկելով 1,088 ուղևորի փոխադրում:
«Etihad ավիաընկերության` դեպի Երևան չվերթերի իրականացումը համահունչ է մեր` զարգացող և արագ աճող շուկաներ ներթափանցելու ռազմավարության հետ: Etihad ավիաուղիները կլինի միակ առևտրային ավիաընկերությունը Ծոցի երկրներից, որ կտրամադրի իր ծառայությունների ամբողջական փաթեթը դեպի Երևան»,- նշել է Etihad-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Հոգանը:
Etihad-ը ուղևորափոխադրումներ սկսել է իրականացնել 2003-ից: 2012թ. ավելի քան 10,3 միլիոն ուղևոր է սպասարկել: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի իր հաբից Etihadն առաջարկում է 97 ուղղությամբ թռիչք բեռնափոխադրող և ուղևորափոխադրող ինքնաթռներով` դեպի Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա, Ամերիկա:
Civilnet










