Գլխավոր Լրահոս

Քննարկում` Հայաստանում էլեկտրոնային առևտրի խթանման վերաբերյալ

Քննարկում` Հայաստանում էլեկտրոնային առևտրի խթանման վերաբերյալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը դեկտեմբերի 17-ին կազմակերպել են աշխատանքային քննարկում` ուղղված Հայաստանում էլեկտրոնային առևտրի խթանման նպատակով նախարարության և ծրագրի կողմից մշակված օրենսդրական փոփոխությունների հանրային ներկայացմանն ու քննարկմանը:

Ինչպես հաղորդում են ԱՄՆ ՄԶԳ մամուլի ծառայությունից, հանդիպման նպատակն էր թեմայի վերաբերյալ ծավալել երկխոսություն մասնավոր և հանրային ոլորտների ներկայացուցիչների միջև, ստանալ առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:

Հաղորդագրության համաձայն` առաջարկվող օրենսդրական փոփոխությունները բխում են միջազգային լավագույն գործելակերպից: Օրենսդրական փոփոխություններն առաջարկվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքներում: Առաջարկվող փոփոխությունների նպատակն է խթանել էլեկտրոնային առևտուրը Հայաստանում: Փոփոխությունների արդյունքում կստեղծվի բարենպաստ դաշտ օտարերկրյա գործընկերների հետ էլեկտրոնային գործարքների կնքման և էլեկտրոնային ստորագրության կիրառման համար: Էլեկտրոնային առևտրի զարգացած համակարգը կխթանի նաև երկրում էլեկտրոնային տարբեր ծառայությունների տրամադրումը:

Քննարկմանը մասնակցել են մասնավոր հատվածի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, տրանսպորտի և կապի նախարարության և կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Քննարկման ընթացքում մասնակիցներին են ներկայացվել օրենսդրական փոփոխությունների փաթեթում ներառված իրավական ակտերի և նախագծերի դրույթները: «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի ներկայացուցիչը ներկայացրել է մաքսային ոլորտին վերաբերող փոփոխությունների առաջարկները: Մասնակիցները քննարկել են էլեկտրոնային առևտրին առնչվող խնդիրները` կարևորելով առաջարկվող բարեփոխումները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում