Գլխավոր Լրահոս

Բյուջեն կատարվում է գերավճարների հաշվին

Բյուջեն կատարվում է գերավճարների հաշվին

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին 478 խոշոր հարկատուները վճարել են 373 մլրդ դրամ կամ պետբյուջեի հարկային մուտքերի կեսը։

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այս տարվա ինն ամիսների բյուջեի կատարողականն ապահովել է հիմնականում խոշոր հարկ վճարողների գերավճարների հաշվին։ Վերջիններս ապահովել են հարկային եկամուտների աճի 20%-ը։

Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության տվյալների՝ այս տարվա ինն ամիսների կտրվածքով պետբյուջեի հարկային եկամուտներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 18,1%-ով կամ 113,6 մլրդ դրամով՝ կազմելով 741,6 մլրդ դրամ։

ՊԵԿ-ի «Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգ» հրապարակումից երևում է, որ բյուջեի հարկային եկամուտների աճն ապահովել են հենց 478 խոշոր հարկատուները. ինն ամիսներին նրանք վճարել են 373 մլրդ դրամ կամ բյուջեի հարկային մուտքերի կեսը։

Հրապարակումից երևում է, որ բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտների աճի մի մասը տեղի է ունեցել այս տնտեսվարողների գերավճարների հաշվին։ Այսպես, եթե 2012թ. վերջին 478 խոշոր հարկ վճարողների գծով գերավճարների գումարը կազմում էր 76 մլրդ դրամ, ապա սեպտեմբերի վերջին այն արդեն 119 մլրդ էր, որից վերադարձվել է 21,5 մլրդ-ը։ Փաստացի սեպտեմբերի վերջին կառավարության պարտքը տնտեսավարողներին կազմել է 97,5 մլրդ՝ ինն ամիսներին փաստացի ավելանալով 21,5 մլրդ-ով։ Ստացվում է, որ ինն ամիսների կտրվածքով հարկային եկամուտների աճի մոտ 20%-ն ապահովվել է 478 խոշոր հարկ վճարողների գերավճարների հաշվին։

Տնտեսվարողների գերավճարները ձևավորվել են գրեթե ամբողջությամբ ԱԱՀ-ի գծով։ Պարզ ասած՝ արտահանումից վերադարձվելիք ավելացված արժեքի հարկը (20%-ը) ՊԵԿ-ը չի շտապել վերադարձնել։ Սա այն դեպքում, երբ օրենքով և կառավարության կողմից սահմանված կարգով ԱԱՀ-ի գերավճարների վերադարձը 90 օրվանից ուշացնելու դեպքում հարկ վճարողի օգտին հաշվարկվում են տույժեր։ Թե որքան տույժեր են կուտակվել, ՊԵԿ-ի հաշվետվություններից չի երևում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում