Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՀ հետագա համագործակցությունն ու նոր ծրագիրը` հաշվի առնելով այն, որ 2010թ. հունիսին հաստատված եռամյա «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» $403,8 մլն արժողությամբ ծրագրերը ներկայում ավարտվել են:
Այս համատեքստում արծարծվել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:
Civilnet











