Գլխավոր Լրահոս

Դրամային պարտատոմս` Միջազգային ֆինանսական կորպորացիայից

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) դեկտեմբերի 23-ին թողարկել է 2 մլրդ դրամի (մոտ $5 մլն) պարտատոմս:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` պարտատոմսերի թողարկումը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի կապիտալի շուկան, ինչպես նաև ավելացնել մասնավոր հատվածի վարկավորման ծավալները։ Պարտատոմսը ՄՖԿ-ի առաջին դրամային թողարկումն է, բացի այդ` այն առաջին արժեթուղթն է, որը թողարկվել է Հայաստանում ոչ ռեզիդենտի կողմից: Սա նաև Հայաստանի կապիտալի շուկայում թողարկված առաջին օտարերկրյա կորպորատիվ պարտատոմսն է:

Հայաստանի ամենամեծ լճի անվանումը կրող «Սևան» պարտատոմսերը հանդիսանում են Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից իրականացվող 8 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի մաս:

«ՄՖԿ-ի նպատակն է աջակցել Հայաստանի կապիտալի շուկաների զարգացմանը: Հույս ունենք, որ այս պարտատոմսերի թողարկումը հստակ ազդանշան կդառնա բարձր վարկանիշով արտասահմանյան այլ թողարկողների համար` հավաստելով, որ Հայաստանը պատրաստ է ողջունել նրանց»,- ասել է ՄՖԿ-ի փոխնախագահ և գանձապետ Ջինգդոնգ Հուան:

Պարտատոմսերի գլխավոր տեղաբաշխողներն են «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան»-ը և «Ամերիաբանկ»-ը, իսկ պարտատոմսի գնորդների մեծամասնությունը հայկական ֆինանսական կազմակերպություններն են:

«Սևան» պարտատոմսերի գնանշման ամսաթիվն է 2013թ. դեկտեմբերի 23-ը, իսկ մարման ամսաթիվը՝ 2016թ. դեկտեմբերի 23-ը: Կուպոնային եկամտաբերությունը կազմում է 9,7%, կուպոնի մարման հաճախականությունը` կիսամյակային, վճարումը` միանվագ մարման օրը:

Ուշագրավ է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիայի պարտատոմսերը փաստացի 2014թ. հունվարի 1-ից կարող են հանդիսանալ պարտադիր կենսաթոշակային կուտակային ֆոնդերի համար ներդրումային գործիք: Դրանք, ըստ էության, կարող են հանդիսանալ նաև այլընտրանք` պետական պարտատոմսերին։ Ներկայում Հայաստանի ֆինանսական շուկայում բացակայում են ազգային արժույթով գնանշված կորպորատիվ պարտատոմսերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում