Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն կարևորում է Հայաստանում գործարար միջավայրի բարելավումը

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի խոսքով` Հայաստանում անհրաժեշտ են գործարար միջավայրի հետագա բարելավումներ` մրցակցությունը, մրցունակությունը և կապակցվածությունն ամրապնդելու նպատակով։

Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը` հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորությամբ, դեկտեմբերի 9-18-ը այցելել էր Երևան` 38-ամսյա երկարաձգվող ֆինանսավորման հնարավոր նոր ծրագրի շուրջ քննարկումները շարունակելու նպատակով: Ըստ ԱՄՀ-ի երևանյան գրասենյակի հաղորդագրության` առաքելությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, ինչպես նաև կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնյաների, միջազգային համայնքի և բանկային ու գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ:

«Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից վերականգնվելու և իր տնտեսությունը վերակողմնորոշելու ուղղությամբ, սակայն էական մարտահրավերները պահպանվում են: Դրանց թվում են` արձագանքը 2013թ. աճի տեմպի դանդաղմանը, վերջին տարիների մասնավոր և օտարերկյա ուղղակի ցածր ներդրումներին և համեմատաբար բարձր աղքատությանն ու գործազրկությանը: 2009թ. սկսած, այդ թվում` 2013թ., ընթացիկ հաշվի պակասուրդը զգալի կրճատվել է, սակայն համեմատաբար բարձր է պահպանվում»,-ասել է Հորթոնը` հավելելով, որ թեև կարևոր առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ, այդ թվում` ֆինանսական հատվածում, կենսաթոշակային, սոցիալական նպաստների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում, այդուհանդերձ, անհրաժեշտ են գործարար միջավայրի հետագա բարելավումներ` մրցակցությունը, մրցունակությունը և կապակցվածությունն ամրապնդելու համար:

Ըստ նրա` նշված գործողությունները կնպաստեն մասնավոր գործունեությունը դեպի ներդրումներ ուղղելուն և արտահանումը խթանելուն: Մյուս ոլորտներում, ինչպես օրինակ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են ռիսկերի ավելի լավ գնահատմանը և զսպմանն ուղղված գործողություններ:

«Նոր ծրագրի նպատակը կլինի կայունության ամրապնդումն ու հետագա բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն Հայաստանի անցումը դեպի դինամիկ զարգացող շուկայական տնտեսություն: 2014թ. բյուջեի պակասուրդը սպասվում է, որ կբարձրանա` հաշվի առնելով կապիտալ ծախսերի ավելացումն ու աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը: 2015թ. սկսած ծրագրով կնպատակադրվի կապիտալ ծախսերի շարունակական աճ` բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման հետ մեկտեղ: Ռիսկերի ավելի լավ վերլուծությունը, կարգապահության բարձրացումը, խաղի ավելի հավասար կանոնները և հարկային ճեղքվածքների վերացումը կապահովեն ավելի բարձր եկամուտներ` սոցիալական և ներդրումային կարիքների և պակասուրդի կրճատման համար: Դա պետական պարտքը կփոխադրի նվազման ուղի: Դրամավարկային և արտարժութային քաղաքականությունները կշարունակեն թիրախավորել ցածր գնաճն ու նպաստել արտաքին ճշգրտման ապահովմանը: Հայաստանի կենտրոնական բանկն իր բուֆերները կպահպանի առողջ մակարդակում և կամրապնդի ցնցումներին դիմագրավելու իր կարողությունը: Ծրագիրը կաջակցի նաև ֆինանսական հատվածի խորացմանն ու գործարար միջավայրի հետագա բարելավմանն ուղղված միջոցառումների, այդ թվում` ամրապնդելով նշված ոլորտներում Հայաստանի իրավական դաշտը: Ծրագիրը կնպատակադրի ներդրումների, արտահանման և աճի բարձրացումը և, իր հերթին, կօգնի աղքատության և գործազրկության կրճատմանը»,-ասել է Հորթենը:

Ըստ նրա` հիմնադրամի առաքելության թիմը և իշխանությունները զգալի առաջընթաց են արձանագրել 2014-2017 թթ. քաղաքականությունների և գործողությունների քննարկման ուղղությամբ, որոնց կսատարի հնարավոր նոր երկարաձգվող ֆինանսավորման ծրագիրը: Հաջորդ շաբաթների ընթացքում ակնկալվում են հետագա քննարկումներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում