Գլխավոր Լրահոս

Գյուղոլորտում ոչ եկամտաբեր ճյուղ չկա. Սերգո Կարապետյան

Գյուղոլորտում ոչ եկամտաբեր ճյուղ չկա. Սերգո Կարապետյան

2013թ. կարելի է համարել հաջողված և արդյունավետ տարի գյուղատնտեսության ոլորտի համար. դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ամփոփելով տարին:

«Գյուղատնտեսության նախարարությունն ամբողջությամբ կարողացավ իրականացնել կառավարության կողմից ոլորտի առջև դրված խնդիրները: Ինչպես նաև կարողացավ ապահովել որոշակի տնտեսական աճ: Արձանագրված ցուցանիշները ցույց են տալիս, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է»,- ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ հատկապես մեծ են ձեռքբերումները սերմնաբուծության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում:

«Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը 20%-ով, այդ թվում` ցորենինը` ավելի քան 26%-ով»,- ասաց Սերգո Կարապետյանը:

Անասնաբուծության ոլորտում նույնպես, ըստ նախարարի, արձանագրվել է գլխաքանակի կտրուկ աճ` 10,3%:

Սերգո Կարապետյանը նշեց, որ հատկապես կարևոր ձեռքբերում էր մեքենատրակտորային պարկի թարմացումը, սակայն աժմ իրենց առջև խնդիր են դրել լուծել կոմբայնների խնդիրը:

Համաձայն նախարարի ներկայացրած տվյալների` 2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 857,4 մլրդ դրամ, որը գերազանցում է 2012թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6,1%-ով:

Խոսելով արտահանման ծավալների մասին` Սերգո Կարապետյանը նշեց, որ 2013-ին ՀՀ-ից արտահանվել է շուրջ 63 հազ. տ պտուղաբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, ինչը գերազանցում է 2012թ. մակարդակը երկու անգամ:

«Մթերումն էլ այս տարի` ի տարբերություն անցած տարվա, աճ է գրանցել, մասնավորապես` պտուղաբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 56,8 հազ. տ պտուղբանջարեղեն, այդ թվում` 13 հազ. տ ծիրան, որի ծավալները գերազանցել են անցած տարվա մակարդակը 47,5%-ով: 2013թ. մթերվել է 167,2 հազ. տ խաղող` անցած տարվա 156,6 հազ. տ դիմաց»,- ասաց նա:

Հարցին, թե չնայած ներկայացված տվյալների` գյուղացիները շարունակում են դժգոհել որոլտից և լքում են Հայաստանը, նախարարը պատասխանեց, որ այս ոլորտում «ոչ եկամտաբեր ճյուղ չկա»:

«Եթե մշակման կանոնները կատարվում են ագրոլուկտուրային կաննոներին  համապատասխան, ապա չեն կարող եկամուտ չունենալ»,- ասաց Սերգո Կարապետյանը` հավելելով, որ «գլխավոր խնդիրը մնում է ոլորտի տնտեսվարման ձևերի կատարելագործումը»:

Նախարարը նշեց, որ դեռևս շատ խնդիրներ կան չլուծված` որպես օրինակ նշելով սննդամթերքի անվտանգության խնդիրը, ինչպես նաև գյուղացիների բերքի անվտանգության պահպանումը կլիմայական անբարենպաստ պայմաններից:

«Բանակցություններ են վարվում երկու ապահովագրական ընկերության հետ, և հնարավոր է, որ 2014-ից արդեն գյուղատնտեսության որևէ ոլորտ ապահովագրվի»,- ասաց գյուղնախարարը:

Անի Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում