Հայաստանի առաջատար պրովայդերներ. աշուն 2013
Հայկական ինտերնետի Circle.am վարկանշային համակարգը և ֆինանսատնտեսական լրատվության «Բիզնես 24» (www.b24.am) նախագիծը կազմել են 2013թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների Հայաստանի առաջատար պրովայդերների տասնյակը` «Հայաստանի առաջատար պրովայդերներ. աշուն 2013» զեկույցը:
Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա:
Ըստ պրովայդերների
1. Beeline - առաջատարի ցուցանիշն աշնան ընթացքում աճել է 0,3 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է կրճատում` 3,14 տոկոսային կետով կամ 6,65%-ով:
2. Ucom - 2013թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում գանցվել է աճ` 0,25 տոկոսային կետով: Վերջին տասներկու ամիսներին աճը կազմել է 6,12 տոկոսային կետ կամ 41,86%:
3. Orange - աշնանը գրանցվել է ցուցանիշի անկում` 0,5 տոկոսային կետով: Անցյալ տարվա նոյեմբերի համեմատ կրճատումը կազմել է 2,28 տոկոսային կետ կամ 13,88%:
4. Vivacell-MTS - աշնան ամիսներին օպերատորի ցուցանիշը նվազել է 0,09 տոկոսային կետով, իսկ վերջին 12 ամիսներին գրանցվել է կրճատում` 0,83 տոկոսային կետով կամ 8,50%-ով:
5. Rostelecom - սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ցուցանիշն աճել է 0,11 տոկոսային կետով: Անցյալ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է աճ` 0,57 տոկոսային կետով կամ 14,84%-ով:
6. ADC - աշնան ընթացքում գրանցվել է աճ 0,04 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է ցուցանիշի կրճատում՝ 0,37 տոկոսային կետով կամ 13,65%-ով:
7. Arminco - սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ցուցանիշն աճել է 0,07 տոկոսային կետով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվել է ցուցանիշի կրճատում` 0,63 տոկոսային կետով կամ 32,98%-ով:
8. KT - արցախյան հեռահաղորդակցական ընկերության ցուցանիշն աշնան ընթացքում աճել է 0,04 տոկոսային կետով, իսկ վերջին մեկ տարվա կտրվածքով գրանցվել է աճ` 0,27 տոկոսային կետով կամ 40,30%-ով:
9. Նոյմբեր ամսին 9-րդ հորիզոնականը զբաղոցնող YPI-ն (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) դուրս է մղվել տասնյակից, փոխարենը իններորդ հորիզոնական է բարձրացել Bionet-ը, որի ցուցանիշն աշնան ընթացքում աճել է 0,09 տոկոսային կետով:
10. Նոյեմբերին առաջին անգամ տասնյակում է հայտնվել Interactive TV-ն, արձանագրվել է 0,51 տոկոսային կետ ցուցանիշը:
Միտումներ
2013թ. սեպտեմբերին առաջատար տասնյակին բաժին է ընկել Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 97,73%-ը, հոկտեմբերին` 97,99%-ը, նոյեմբերին` 97,94%-ը: Ամռան վերջին սույն ցուցանիշը կազմել է 97,40%, իսկ անցյալ տարվա նոյեմբերին` 98,02%:
Առաջատար 5 պրովայդերների դեպքում պատկերը հետևյալն է. 2013թ. սեպտեմբեր` 91,95%, հոկտեմբեր` 91,90%, նոյեմբեր` 92,30%: 2013թ. օգոստոսին սույն ցուցանիշը կազմել է 92,23%, իսկ 2012թ. նոյեմբերին` 91,86%:
Աշնան ընթացքում առաջատար տասնյակում զգալի փոփոխություններ չեն արձնագրվել:
Ինչպես և ամռանը, Beeline-ին հաջողվել է մի փոքր աճ արձանագրել: Ucom-ի աճի տեմպերը աշնան ընթացքում նվազել են, սակայն, ամեն դեպքում, դրանք շարունակում են մնալ ամենաբարձրը: Շարունակում է աճել նաև Rostelecom-ի մասնաբաժինը: Orange-ի և Vivacell-MTS-ի ցուցանիշները շարունակում են նվազել:
Ամսական ցուցանիշներ
Սեպտեմբեր - 1. Beeline` 43,92% (օգոստոսի համեմատ` +0,14 տոկ. կետ), 2. Ucom` 20,68% (+0,19 տոկ. կետ), 3. Orange` 14,21% (-0,43 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8,76% (-0,26 տոկ. կետ), 5. Rostelecom` 4,38% (+0,08 տոկ. կետ), 6. ADC` 2,44% (+0,14 տոկ. կետ), 7. Arminco` 1,34% (+0,13 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0,93% (+0,03 տոկ. կետ), 9. YPI` 0,67% (+0,06 տոկ. կետ), 10. Bionet` 0,55% (+0,07 տոկ. կետ):
Հոկտեմբեր - 1. Beeline` 43,87% (սեպտեմբերի համեմատ՝ -0,05 տոկ. կետ), 2. Ucom` 20,64% (-0,04 տոկ. կետ), 3. Orange` 14,11% (-0,10 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8,67% (-0,09% տոկ. կետ), 5. Rostelecom` 4,61% (+0,23 տոկ. կետ), 6. ADC` 2,49% (+0,05 տոկ. կետ), 7. Arminco` 1,36% (+0,02 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0,92% (-0,01 տոկ. կետ), 9. YPI` 0,75% (+0,08 տոկ. կետ), 10. Bionet` 0,57% (+0,02 տոկ. կետ):
Նոյեմբեր - 1. Beeline` 44,08% (հոկտեմբերի համեմատ` +0,21 տոկ. կետ), 2. Ucom` 20,74% (+0,10 տոկ. կետ), 3. Orange` 14,14% (+0,03 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8,93% (+0,26% տոկ. կետ), 5. Rostelecom` 4,41% (-0,20 տոկ. կետ), 6. ADC` 2,34% (-0,15 տոկ. կետ), 7. Arminco` 1,28% (-0.08 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0,94% (+0,02 տոկ. կետ), 9. Bionet` 0,57% (փոփոխություն չկա), 10. Interactive TV` 0,51%:
Civilnet










