Գլխավոր Լրահոս

«Զվարթնոց» օդանավակայանում ավելի քան $100 մլն կներդրվի

«Զվարթնոց» օդանավակայանում ավելի քան $100 մլն կներդրվի

Կառավարությունը դեկտեմբերի 26-ի նիստում հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թթ. մաստեր պլանը, որի համաձայն` կոնցեսիոներ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը $101,1 մլն-ի ներդրումներ կկատարի օդանավակայանում:

Ըստ  Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի` նախատեսվում է $45 մլն ծախսել նստեցման հատվածի ընդլայնման վրա: Նրա խոսքով` սա թույլ կտա մի քանի ինքնաթիռների միաժամանակ վայրէջք կամ թռիչք իրականացնել, ինչպես նաև ավելի լայն տարածք ապահովել ուղևորների համար նստեցման հատվածում:

Համաձայն Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի` գումարների մի մասը կուղղվի սառնարանային համալիրի զարգացմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով էլ «Զվարթնոցի» կոնցեսիոների կողմից կատարվող ներդրումները հնարավորություն կտան պահպանել և բարձրացնել օդանավակայանում սպասարկման որակը, նպաստել տուրիզմի զարգացմանը և հասնել նրան, որ օդանավակայանը լինի լավագույնը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:

Անդրադառնալով «Զվարթնոցի» հին մասնաշենքի խնդրին` վարչապետը նշեց, որ այն ֆիզիկապես բավական մաշված վիճակում է, և վերականգնման համար պահանջվում է $15-20 մլն, ինչը «բավական ծախսատար է», իսկ կոնցեսիոներն առաջարկել է ճարտարապետական այլ լուծում: Տիգրան Սարգսյանի խոսքով` ճարտարապետները «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը համարում են խոհրդային շրջանի ճարտարապետական արժեք, ուստի «խնդրի շուրջ անհրաժեշտ է լրացուցիչ քննարկումներ կազմակերպել ճարտարապետների հետ»:

Վարչապետը նշեց, որ արդեն կա մեկ առաջարկ` օդանավակայանի տարածքում ճարտարապետական կոթողներից կազմված այգի կառուցել և մայրաքաղաքի այլ վայրերից ևս ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցներ տեղափոխել այնտեղ: Վարչապետը տեղեկացրեց, որ նման փորձ կա Բրյուսելում:   

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում