Գլխավոր Լրահոս

2014թ. հունվարի 1-ից միջին կենսաթոշակը կբարձրանա 15%-ով

2014թ. հունվարի 1-ից միջին կենսաթոշակը կբարձրանա 15%-ով

Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազ. դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, իսկ 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013թ. շուրջ 31 հազ-ի փոխարեն 2014թ. կկազմի շուրջ 36 հազ. դրամ:

Կառավարությունում նշում են, որ կաճեն նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը (միջին չափը 16,4 հազ-ի փոխարեն կկազմի շուրջ 17,5 հազ. դրամ): Զինվորական կենսաթոշակի չափերի հերթական բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից:

Հաջորդ որոշմամբ` կառավարությունը ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել է 14 հազ. դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափը` 14 հազ-ից (երրորդ խումբ) մինչև 19,6 հազ. դրամ (առաջին խումբ): Թաղման նպաստի չափը սահմանվել է 200 հազ. դրամ:

Արդյունքում 2014թ. հունվարի 1-ից կվճարվեն վերը նշված սոցիալական նպաստները, որոնց չափերը կլինեն այնքան, որքան կլիներ անձանց վճարվող սոցիալական կենսաթոշակի կամ թաղման նպաստի չափը:

Պետբյուջեի նախագծի համաձայն` կենսաթոշակի հիմնական չափ՝ 14 հազ. դրամ և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեք՝ 540 դրամ սահմանելը, ինչպես նաև կենսաթոշակառուների թվի ավելացումը 7 հազ-ով (մինչև 452,2 հազ.), պետբյուջեի ծախսերը կավելացնի 28,2 մլրդ դրամով։ «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 195,7 մլրդ դրամի ծախս։

Վերջին անգամ Հայաստանում կենսաթոշակը բարձրացվել է 2011թ. հունվարի 1-ին։ 2013թ. սեպտեմբերին` 2010թ. սեպտեմբերի համեմատ, Ազգային վիճակագրական ծառայություն տվյալներով գնաճը կազմել է 16,2%։ Այս տարվա դեկտեմբերին կուտակային գնաճը երեք տարվա կտրվածքով կազմի 17,3%։ Պարզ ասած, այս տարվա դեկտեմբերին կենսաթոշակառուների գնողունակությունը 2010թ. դեկտեմբերի համեմատ կրճատվել է 17,3%-ով։ Սա նշանակում է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից միջին կենսաթոշակի չափը նույնիսկ 15%-ով բարձրացնելու դեպքում կենսաթոշակառուների գնողունակության մակարդակն ավելի ցածր կլինի, քան 2010-ին։ Կենսաթոշակառուները շարունակելու են համարվել աղքատ, քանի որ 2013թ. երկրորդ եռամսյակում սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 57 հազ. դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում