Գլխավոր Լրահոս

Բացասական սպասումները ստիպում են խնայել

Սոցիալ-տնտեսական բացասական սպասումների պայմաններում միջոցները խնայում են անգամ մասնավոր ընկերությունները։

Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին բանկային համակարգում ավանդների պորտֆելն աճել է 21%-ով կամ 255,6 մլրդ դրամով՝ նոյեմբերի վերջին կազմելով 1,46 տրլն դրամ։ Ավանդների պորտֆելի աճի 38%-ն ապահովել են ոչ ռեզիդենտների միջոցները։

Եթե ռեզիդենտները գրեթե հավասարաչափ ավելացրել են դրամային և արտարժութային ավանդները, ոչ ռեզիդենտներն առավելությունը տվել են արտարժութային ավանդներին։

Ռեզիդենտների դրամային ավանդների պորտֆելի 78,6 մլրդ ծավալում 61%-ը բաժին է ընկել բնակչության միջոցներին։ Սա առաջին հերթին պայմանավորված է բանկերի կողմից վարվող տոկոսադրույքային քաղաքականությամբ։ Օրինակ՝ 1 տարուց ավելի ժամկետայնությամբ դրամային ավանդների միջին տոկոսադրույքն ավելացել է 1 տոկոսային կետով. նոյեմբերին միջին տոկոսադրույքը կազմում էր 12,47%։

Բնակչության կողմից ավանդների պորտֆելի ավելացումը վկայում է սոցիալ-տնտեսական բացասական սպասումների մասին։ Խնդիրն այն է, որ այս տարվա տասնմեկ ամիսներին Հայաստանում միջին աշխատավարձն աճել է 4,4%-ով, իսկ 12 ամսյա գնաճը նոյեմբերին կազմել է 6,6%։ Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ մասնավոր հատվածում միջին աշխատավարձերն աճել են 6,1%-ով, միևնույն է, այս տարի տեղի է ունեցել բնակչության գնողունակության նվազում։ Ավանդների պորտֆելի աճը գնողունակության նվազման պայմաններում վկայում է սպառման կրճատման և տնտեսումների մասին, ինչը, ինչպես երևում է նաև մակրոտնտեսական մյուս ցուցանիշներից, բացասական ազդեցություն է թողել տնտեսության աճի վրա։

Խնայողության են դիմում ոչ միայն բնակչությունը, այլև տնտեսավարողները. վերջիններիս ավանդների ծավալը տասնմեկ ամիսներին ավելացել է 15 մլրդ դրամով և նոյեմբերի վերջին կազմել մոտ 210 մլրդ դրամ։ Պարզ ասած՝ մասնավոր ընկերությունները միջոցները նախընտրել են խնայել՝ տարվա ընթացքում դրանք ներդրումային ծրագրերին ուղղելու փոխարեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում