Գլխավոր Լրահոս

Գազի գինը 3 տարի գաղտնի է պահվել` ռուսական անընդունելի սակագների պատճառով. վարչապետ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված գազի համաձայնագրերը հաջողված են, որովհետև այդ պայմանագրերը ստորագրելով` Հայաստանի Հանրապետությունը ստացել է արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորություն:

«Այս համաձայնագրերով մեր քաղաքացիները, տնտեսվարող սուբյեկտները երաշխավորված են նրանից, որ այն թանկացումները, որոնց հետ առնչվում են Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը, Հայաստանը չի ունենա: Այս համաձայնագրերն արձանագրել են խաղի կանոնները»,- ասաց վարչապետը:

Ներկայացնելով հայ-ռուսական համաձայնագրերի քաղաքական բովանդակությունը` վարչապետ նշեց, որ, առաջին հերթին, առաջիկա հինգ տարիների ընթացքում գազի գինը Հայաստանում ձևավորվելու ՌԴ-ի ներքին սպառողի համար ձևավորված գազի գների հիման վրա, ինչը նշանակում է, որ 30-տոկոսանոց մաքսատուրքերը ՀՀ քաղաքացիների նկատմամբ չեն կիրառվի:

Տիգրան Սարգսյանի խոսքով` գազի սակագնի մասին չէր բարձրաձայնվում այն պատճառով, որ «Գազպրոմ» ընկերության կողմից ՀՀ-ին առաջարկված սակագները անընդունելի էին, և, ըստ նրա, այն «բեռը, որ պետք է դրվեր ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների վրա, այնպիսին էր, որ ի վիճակի չէին լինելու դուրս գալ»:

«Մեզ համար կործանանար կլիներ գազի համար $180/1000 խմ գնից հասնել մինչև $270/1000 խմ, իսկ մեզ առաջարկվում էր հենց այդ գինը, և ամեն տարի պետք է այդ գինը բարձրանար»,- ասաց վարչապետը` հավելելով, որ միայն 2013թ. ավարտելով բանակցությունները` հնարավոր եղավ բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալ:

Ըստ վարչապետի` այս տարիների ընթացքում այն պարտքերը, որ կուտակել էր «ՀայՌուսգազարդը» «Գազպրոմին», դարձել էին խնդիր, որին պետք է լուծում տրվեր: «Եվ քաղաքական համաձայնությունն այն էր, որ խնդրի 50%-ը իր վրա վերցրեց Ռուսաստանը, իսկ 50%-ը մենք վերցրինք մեզ վրա: Իհարկե, ցանկալի էր, որպեսզի մենք այդ լուծումն այնպես տայինք, որ մեր կանխիկ հոսքերի, բյուջետային ծախսերի վրա չազդեր, և խոսք գնաց այդ 20% բաժնետոմսերի գնահատման մասին»,- ասաց վարչապետը` նշելով, որ դրանք գնահատելիս իրենք հասկացել են, որ $150 մլն-ը 20%-ի համար «մեղմ ասած, շատ ընդունելի տարբերակ էր»:

Վարչապետի խոսքով` արդյունքում ստացան այն, որ երեք տարիների բանակցությունների ընթացքում կուտակված վնասների հարցը լուծվեց:

Անդրադառնալով հարցին, թե ինչու գազային պայմանագրերը կնքվել են 30 տարով, վարչապետը պատասխանեց, որ այն պատճառով, որ այդ ոլորտը կարգավորվող ոլորտ է, և նման ոլորտներում ներդրողների հետ խոսակցությունը 30-35 տարվա կտրվածքով է:

Անդրադառնալով Իրանի դեսպանի հայտարարությանը, որ Հայաստանը Իրանի հետ գազի գնի շուրջ չի բանակցել, և Իրանը նույնիսկ կարող է Հայաստանին $100/1000 խմ գնով գազ վաճառել, վարչապետն ասաց, որ Իրանը հայկական կողմի առջև երեք տարիների ընթացքում մշտապես հետևյալ խնդիրն է դնում. 1 խմ իրանական գազի դիմաց փոխանցվող 3կՎտ/ժ էլէկտրաէներգիա սխեմայում իրանական գազի գինը բարձրացնել:

«Այլ ազդակ Իրանի կողմից մենք չենք ստացել, ավելին` մենք շատ լավ գիտենք` ինչպես են գները ձևավորվում Իրանում, և ինչ գներով են նրանք վաճառում գազը, սա ավելի շուտ պետք է դիտարկել դիվանագիտական վրիպակ»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում