Թուրքիան Սիրիայի հետ սահմանին շուտով չորս մետրանոց պատ կկառուցի: Այս մասին հաղորդում է France 24-ը:
Թուրքական իշխանությունները 900 կմ երկարությամբ ձգվող այսպես կոչված «անվտանգության պատը» կկառուցեն հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգի և Սիրիայի սահմանին:
Այդ կերպ Թուրքիան հույս ունի կրճատել սիրիացի փախստականների ներհոսքը:
2013 թ. գարնանը Հաթայ նահանգում արդեն փշալարերով պատ կառուցվել է, որի 2.5 կիլոմետրանոց հատվածում տեսահսկման համար տեսախցիկներ են տեղադրվել:
Աշնանն սկսվել էր շինարարությունը սահմանամերձ Նուսայբին քաղաքի մոտակայքում, սակայն այն դադարեցվել էր քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության աջակից բնակիչների բողոքից և քաղաքապետի հացադուլից հետո:
Civilnet











