Գլխավոր Լրահոս

Լավրովն ու Քերին կհանդիպեն հունվարի 13-ին

Լավրովն ու Քերին կհանդիպեն հունվարի 13-ին

Ռուսաստանի արտգործնախարար և ԱՄՆ-ի պետքարտուղար Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին կհանդիպեն հունվարի 13-ին, հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը` հղում անելով ՌԴ արտգործնախարարության իր աղբյուներին:

«Այս հանդիպումը նախատեսված է Փարիզում»,- հայտնել է գործակալության աղբյուրը: ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարների հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին ՄԱԿ-ում:

Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը հայտնել էր, որ Լավրովն ու Քերին կքննարկեն Իրանի հնարավոր մասնակցությունը «Ժնև-2»-ին:

Նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարեց, որ սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովը՝ Ժնև-2-ը, կգումարվի 2014թ. հունվարի 22-ին։

Ժնև-2 համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր այն անցկացնել հունիսի սկզբին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում