Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնը 2014թ. հունվարի 1-ից ստանձնել է Արտակ Բարսեղյանը, որը մինչ այդ` 2009թ. սեպտեմբերից զբաղեցրել է «Պեռնո Ռիկար Ղազախստանի» (Pernod Ricard Kazakhstan) գործադիր տնօրենի պաշտոնը:
Երևանի կոնյակի գործարանի տարածած հաղորդագրության համաձայն` գործարանի նախկին տնօրեն Արա Գրիգորյանը նշանակվել է «Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի» փոխնախագահ: Նա կշարունակի ղեկավարել «Պեռնո Ռիկար Մինսկի» ներկայացուցչությունը` համատեղելով այն Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահի պաշտոնի հետ:
Արտակ Բարսեղյանը ծնվել է 1969թ. Երևանում: Ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: Երևանի կոնյակի գործարանում սկսել է աշխատել 1998թ. հունիսից` զբաղեցնելով մի շարք պաշտոններ ֆինանսավարչական ոլորտում: 2001թ. մայիսին նշանակվել է «Պեռնո Ռիկար Ուկրաինայի» ֆինանսավարչական տնօրեն: 2009թ. սեպտեմբերից ղեկավարել է «Պեռնո Ռիկար Ղազախստանի» ներկայացուցչությունը:
Civilnet











