Ավտոապահովագրողների բյուրոն զգուշացնում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` 2014թ. հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևում է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում, յուրաքանչյուր տասն օրվա համար` 5 հազ. դրամ։
Ըստ բյուրոյի հաղորդագրության՝ Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով:
«Խորհուրդ ենք տալիս ավտովարորդներին նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես, նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես անցանկալի տուգանքներից, այնպես էլ ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից»,- ասված է հաղորդագրությունում։
Civilnet











