Կառավարությունը հունվարի 16-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ու Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվող «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին:
Ըստ գործադիրի` որոշման ընդունումը պայմանավորված էր 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի դրույթներով: Ըստ հայ-ռուսական համաձայնագրի` մինչև 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը:
Համաձայնագրի և պայմանագրի համաձայն` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը՝ 12 600 000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում «կարելի էր ավելի լավ պայմաններ ստանալ, պետք է ձգտեինք ավելի լավ պայմաններ ստանալու»:
«ՀայՌուսգազարդի» 20%-ի օտարման մասին լուրը հանրությանը հայտնի դարձավ 2013թ. դեկտեմբերի 2-ին: Դեկտեմբերի 23-ին հայ-ռուսական համաձայնագրերի վավերացմանը Ազգային ժողովում կողմ քվեարկեցին ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների 72 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ չկար, քանի որ մյուս չորս խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորները լքել էին դահլիճը: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ խորհրդարանի դահլիճում հեռացրել էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչնե
Civilnet











