Գլխավոր Լրահոս

Ղեկավարի փոփոխություն` «Գնումների աջակցման կենտրոնում»

Ղեկավարի փոփոխություն` «Գնումների աջակցման կենտրոնում»

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունվարի 16-ին «Գնումների աջակցման կենտրոնի» աշխատակազմին ներկայացրել է կենտրոնի պետի նորանշանակ պաշտոնակատար Հարություն Թունյանին:

Ինչպես հաղորդում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, Հարություն Թունյանը «Գնումների աջակցման կենտրոն» (ԳԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակվել է վարչապետի հունվարի 13-ի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցրել է ԳԱԿ-ի պետի տեղակալի պաշտոնը:

Խորհդակցության ժամանակ ֆինանսների նախարարը կենտրոնի նորանշանակ ղեկավարի հետ քննարկել ու նախանշել է այն քայլերի հաջորդականությունն ու առաջնահերթությունը, որոնցով շարունակվելու են գնումների համակարգում սկիզբ առած բարեփոխումները:

«Մենք համատեղ ու հետևողական աշխատանքով պետք է բարելավենք պետական գնումների գործընթացը, նվազագույնի հասցնենք ու բացառենք հնարավոր բոլոր սողանցքները»,- ասել է Դավիթ Սարգսյանը: Նախարարը նաև հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում