Սոչիում փետրվարի 7–ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմը հայտնի կդառնա հունվարի 21-ին: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Կոմիտեի պաշտոնական կայքը միաժամանակ տեղեկացնում է, որ Հայաստանը ներկայացնող հավանական բոլոր հինգ թեկնածուները ենթարկվել են Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ստուգմանը: Հունվարի 16–ին վերցված նմուշները ուղարկվել են Ավստրիայի լաբորատորիա: Արդյունքների պատասխանը հայտնի կդառնան 10 օր հետո:
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հրապարակել է ամենաշատ որակազրկված մարզիկներ ունեցող երկրների ցանկը` վերջին մեկ և հինգ տարվա կտրվածքով:
Ստորև ներկայացված են տասնյակները.
2013թ. ԱՄՆ` 63 որակազրկված մարզիկ-մարզուհի, Հնդկաստան` 61, Իտալիա և ՌԴ` 54–ական, Ֆրանսիա` 16, Ավստրալիա և Ղազախստան` 13-ական, Ուկրաինա, Շվեյցարիա և Մեծ Բրիտանիա` 12-ական:
2008–2013 թթ . Հնդկաստան` 476 հոգի, ՌԴ` 394, ԱՄՆ` 301, Իտալիա` 218, Ֆրանսիա` 155, Չեխիա` 140, Ավստրալիա` 131, Մեծ Բրիտանիա` 102, Շվեդիա` 97 և Հարավային Աֆրիկա` 95:
Վերջին 10 տարում Հայաստանից որակազրկվել է 24 մարզիկ:
Civilnet











