Հայաստանի արագ շախմատի 2014թ. առաջնությունը կանցկացվի հունվարի 22-ին` ժամը 11:30-ին:
Ինչպես հաղորդում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքը, մրցաշարն կանցկացվի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 8 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով, 10 րոպե + 5-ական վայրկյան ժամանակակարգով:
Մասնակցության իրավունք ունեն.
ա) տղամարդկանց և կանանց գրոսմայստերները, միջազգային, ՖԻԴԵ-ի և ազգային վարպետները;
բ) արագ շախմատի 225 և բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները;
գ) Հանրապետության տարածաշրջանային արագ շախմատի առաջնությունից 10 շախմատիստ:
Մրցանակային հիմնադրամը կկազմի 1 մլն դրամ:
Civilnet











