Նիդեռլանդների Վեյկ ան Զե քաղաքում ընթացող «Տատա սթիլ» մրցաշարում հուվարի 17-ին կայացել են 5-րդ տուրի հանդիպումները, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ուժերն է չափել Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի հետ: Ցուցադրելով շատ նուրբ տեխնիկա` Արոնյանին հաջողվել է կոտրել մրցակցի դիմադրությունն ու հասնել հաղթանակի: Խաղացված 5 տուրերից հետո Արոնյանն ունի 4 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հունվարի 18-ին կկայանան 6-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ֆիլիպինցի Վեսլի Սոն:
Այս տուրի մյուս արդյունքներին և հաջորդ տուրի վիճակահանությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Civilnet











