Գլխավոր Լրահոս

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն արձագանքել է Արտեմ Ասատրյանի հարցազրույցին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն արձագանքել է Արտեմ Ասատրյանի հարցազրույցին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Mediamax.am-ի խնդրանքով մեկնաբանել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարցազրույցը, որում նա ասել էր, որ երկրորդ նախագահը Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի «հիմնադիր հայրն է»:

Վիկտոր Սողոմոնյանը Mediamax.am-ին ասել է. «Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե կամավոր, այլ պարտադիր կուտակային հարցազրույցի հետ: 

Ցավոք, դրանից բխում է, որ նախարարը չգիտի, թե ինչ տարբերություն կա պարտադիր և կամավոր կուտակային ապահովագրության միջև, ինչպես նաև չի պատկերացնում սերունդների համերաշխության սկզբունքի էությունը:  

Բացատրեմ նախարարին, որ կամավորը՝ դա երբ քաղաքացին ինքն է որոշում. ընդգրկվել կուտակային համակարգում, թե ոչ: Պարտադիրը՝ երբ օրենքը պարտադրում է ընդգրկումը: Նախարարի հիշատակած որոշումներով կառավարությունն ըստ էության ասում էր, որ ցանկացողները կարող են կամավորության սկզբունքով ընդգրկվել կուտակային ապահովագրության համակարգում, սակայն որևէ գործուն մեխանիզմ դրա համար չէր ստեղծվել: Հանրապետությունում շարունակում էր գործել պարտադիր, բայց ոչ կուտակային կենսաթոշակային ապահովագրությունը (վերոնշյալ սկզբունքով. պարտադիր սոցիալական վճարումների միջոցով մի սերունդը վճարում է մյուս սերնդի թոշակները)»: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրի կայքում:

Դեկտեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել իր ոչ պաշտոնական 2nd.am կայքին և անդրադարձել վարչապետ Տիգրան Սարգսյանի` մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցված որոշ մտքերի, մասնավորապես` շինարարական տեմպերի անկման մասին տված մեկնաբանություններին։ Վարչապետն էլ սկզբում ֆեյսբուքյան գրառմամբ, ավելի ուշ` ծավալուն վերլուծությամբ պատասխանել էր երկրորդ նախագահին: Հունվարի 13-ին հրապարակվել էր Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շարունակությունը, որում անդրադարձ էր կատարվել հայ-ռուսական գազային համաձայնագրերին և կենսաթոշակային բարեփոխումներին:  Tert.am-ին տված հարցազրույցում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ հայ-ռուսական գազային գործարքը շահեկանորեն տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած գույք-պարտքի դիմաց գործարքից: Այս կապակցությամբ երկրորդ նախագահի գրասենյակը հունվարի 15-ին և 17-ին հաղորդագրություններ էր տարածել:   

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում