Գլխավոր Լրահոս

Քեմալականները առաջարկում են Դինքի անունով պողոտա կոչել

Քեմալականները առաջարկում են Դինքի անունով պողոտա կոչել

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն դիմել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ առաջարկելով Հրանտ Դինքի պատվին փողոց անվանակոչել, գրում է «Ակօսը»:

Քեմալական կուսակցության պատգամավորն առաջարկում է Ստամբուլի Շիշլի թաղամասի պողոտաներից մեկն անվանել հանրային համերաշխության և մշակութային բազմազանության խորհրդանիշ ընկալվող Հրանտ Դինքի անունով:

Թանրըքուլուն, կարևորելով Դինքի գործը, նշում է, որ Հրանտ Դինքը Թուրքիայի պատմության մեջ իր կարևոր տեղն ունի և նրա պատվին փողոց անվանակոչելը նպատակ ունի հիշատակը հավերժ պահել:

Դինքի սպանությունից հեո որոշ քաղաքացիներ Ստամբուլի Շիշլի թաղամաս փողոցներին մեկը կոչել էին Դինքի անունով և վահանակ փակցրել: 2010թ. փետրվարին Ստամբուլի քաղաքի համապատասխան մարմիններին առաջարկ էր արվել Շիշլիի պողոտաններից մեկը կոչել Դինքի անունով: Սակայն քաղաքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ մերժել էր այդ առաջարկը: Ավելին՝ մերժվել էր նաև «Շաֆաք» անունով փողոցը (թուրեքերն՝ «արշալույս»), Դինքի անունով կոչել: Քաղաքային խորհուրդը իր ժխտական պատասխանը հիմնավորել էր այն փաստարկներով, թե փողոցների, հրապարակների այգիների անվանումների փոփոխությունը հարված է հասցնում մշակութային արժեքներին, առաջացնում հասցեները գտնելու դժվարություններ ու շփոթմունք, պատճառ դառնում նյութական կորուստների, ինչպես նաև վտանգավոր է անվտանգության տեսանկյունից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում