Հունվարի 19-ը լրագրող, «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության օրն է: 2007թ. այս օրը գլխին արձակված կրակոցից նա սպանվեց Ստամբուլի Շիշլի թաղամասում: Այս կապակցությամբ Ստամբուլի Զեյթինբուրնուի Բալըքլը հայկական գերեզմանատունն այսօր բազմամարդ է եղել:
Դինքի շիրիմին են այցելել նրա այրին՝ Ռաքել Դինքը, որդին՝ Արատը, եղբայրը՝ Օրհան Դինքը, ինչպես նաև Դինքի ընկերները, նրան սիրողներն ու գաղափարակիցները: Եկեղեցական արարողությունից հետո ներկանները աղոթք են արել Դինքի համար: Հրանտի ընկերներից Մալիք Յալչըն բանաստեղծություն է ընթերցել:
Այսօր Գեդիկփաշայի սուրբ Հովհհանես հայկական եկեղեցում կիրակնօրյա պատարագ է մատուցվել, որտեղ աղոթք է հնչել նաև Դինքի հիշատակին:
Civilnet











