Գլխավոր Լրահոս

Աղքատ կենսաթոշակառուներ

Աղքատ կենսաթոշակառուներ

Կենսաթոշակների բարձրացումից հետո անգամ կենսաթոշակառուների 56,5%-ը շարունակելու է համարվել աղքատ, նրանցից 26%-ը՝ շատ աղքատ։

Պետբյուջեով կենսաթոշակների բարձրացման համար նախատեսված 34 մլրդ դրամն ուղղվել է ցածր կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թոշակների բարձրացմանը։ Այս մասին հունվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը։

Ըստ նախարարի՝ հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացումից հետո աղքատության պարենային կամ ծայրահեղ գծից ցածր կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թիվն այս տարի կարող է կազմել 12,8 հազ.՝ 2013թ. 68 հազ-ի դիմաց։ Աղքատության ստորին շեմից, որը 2014թ. կարող է կազմել 31714 դրամ, ցածր կենսաթոշակ ստացողների թիվը կարող է կազմել 138,3 հազ.՝ 2013թ. 230 հազ-ի փոխարեն։ Աղքատության վերին ընդհանուր շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը կարող է կազմել 292,4 հազ.՝ 2013թ. 333 հազ-ի դիմաց։

Նախարարի ներկայացված թվերից ստացվում է, որ կենսաթոշակների բարձրացումից հետո անգամ կենսաթոշակառուների 56,5%-ը շարունակելու է համարվել աղքատ, նրանցից 26%-ը՝ շատ աղքատ։

Հարցին, թե ինչու կառավարությունը չի փորձել կենսաթոշակների բարձրացման այնպիսի մեխանիզմ մշակել, որ կենսաթոշակառուները գոնե դուրս գան ծայրահեղ աղքատների շարքից, նախարարն ասաց, որ եթե կենսաթոշակառուն ստանում է 21 հազ. դրամից ցածր կենսաթոշակ, դա դեռ չի նշանակում, որ ծայրահեղ աղքատ է։ Միայնակ կենսաթոշակառուները կարողանում են ընդգրկվել ընտանեկան նպաստներ ստացողների ցուցակներում և ստանալ ևս 29 հազ. դրամ։

Հունվարի 1-ից աշխատանքային նպաստի միջին չափը բարձրացվել է մոտ 15%-ով և կազմել է 36 հազ. դրամ՝ 2013թ.-ի 31 հազ դրամի փոխարեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում