Գլխավոր Լրահոս

«Բաց երկինքը» սկսել է արդյունքներ տալ

«Բաց երկինքը» սկսել է արդյունքներ տալ

Օդային փոխադրումների բնագավառում «Բաց երկնքի» քաղաքականության անցումն արդեն տվել է որոշակի արդյունքներ, որոնք առավել շոշափելի կլինեն արդեն 2015թ. գարնանից. հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը։ Ըստ նրա` որոշ ուղղություններով (մասնավորապես` Երևան-Մոսկվա և Երևան-Դուբայ) նկատվել է ավիատոմսերի գների նվազում։ «Կարծում եմ, որ մյուս ուղղություններով առաջիկայում նույնպես այսպիսի միտումներ կլինեն»,- ասաց Մովսեսյանը` հավելելով, թե գների փոփոխության համեմատությունն ավելի ճիշտ կլինի իրականացնել մայիս-հունիսին։

Նրա խոսքով` 2014-ը բեկումնային չի լինի, և ավիացիոն ոլորտում իրականացված բարեփոխումներն այդքան շոշափելի չեն լինի, քանի որ ավիաընկերություններն այս տարվա համար ռազմավարությունները մշակել էին` հաշվի առնելով նախկին իրողությունները։ ««Բաց երկնքին» անցնելու որոշումը կառավարությունն ընդունեց անցած տարվա հոկտեմբերին, և ներկայում ընթանում են ավիաընկերությունների իրազեկումները, միջպետական պայմանագրերի ստորագրման նախապատրաստումը»,- ասաց Մովսեսյանը։

Հարցին, թե ինչու կառավարությունը հրաժարվեց օդի ազատականացման փուլային տարբերակից և որոշեց այն ազատականացնել միանգամից, ՔԱԳՎ պետն ասաց, որ փուլային տարբերակը նպատակ ուներ օժանդակել հայկական ավիաընկերություններին նախապատրաստվել  ամբողջական ազատականացմանը, սակայն ընկերությունները մեծ հետաքրքրություն չցուցաբերեցին։ Միակ ընկերությունը, որը դիմեց կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնելու համար, «Էյր Արմենիան» էր։ «Հաշվի առնելով ընկերությունների պասիվությունը` որոշում կայացվեց անցում կատարել միանգամից ամբողջական ազատականացման»,- ասաց Մովսեսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում