Սոչիում փետրվարի 7–ին մեկնարկելիք Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն երեք դահուկավազորդ և մեկ լեռնադահուկորդ: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Կոմիտեում նշեցին, որ մարզիկների անունները դեռ հայտնի չեն և կհրապարակվեն ավելի ուշ:
Armsport.am-ը, վկայակոչելով Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան, տեղեկացնում է, որ Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:
Օլիմպիական կոմիտեում սակայն այս անունները պաշտոնապես չհաստատեցին:
Սոչիում Հայաստանը ներկայացնող հավանական թեկնածուները հինգն էին: Նրանք հունվարի 16-ին ենթարկվել էին Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ստուգմանը:
Civilnet











